Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ չի վիրավորել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, եւ անմիջապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին «հիմար» անվանել՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում ֆիլիպինյան իշխանությունների ռադիկալ գործողությունները կրկին քննադատելու համար:
Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Ես պատրաստ էի հանդիպման: Օբամայից պատասխան էի սպասում: Որպես իրավաբանը՝ իրավաբանին, չէ՞ որ երկուսս էլ իրավաբան ենք: Ես ասացի, որ երբեք նման հայտարարություն չեմ արել, ստուգեք»,- նշել է նա:
Դուտերտեն ընդգծել է, որ «նման արտահայտություն արել է, բայց ո՛չ Օբամայի հասցեին»՝ հավելելով, որ «չի ցանկանում պայքարել Ամերիկայի հետ»:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը «հիմար» է, քանի որ խոսել է Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պայքարում մարդու իրավունքների խախտումների մասին: «[Նա] մի քանի շաբաթ առաջ հայտարարեց մարդու իրավունքների խախտման մասին: Եվ ես ասում եմ, որ դու հիմար ես»,- հայտարարել է Դուտերտեն:
Սեպտեմբերի 5-ին նա Օբամային «պոռնիկի որդի» էր կոչել եւ սպառնացել Լաոսի գագաթաժողովում նրան անիծել՝ իր իշխանության գալուց հետո երկրում հանցավորության դեմ պայքարի ընթացքում ավելի քան 2 հազար մարդու սպանությունը քննադատելու մտադրության համար:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը