Ո՞ւմ է բաժին հասնում «հաղթանակի» դափնին

Այսպիսով՝ ԵԽԽՎ-ի բախտորոշ ավելի քան երկու ժամ տեւած քննարկումնեից հետո հայաստանյան հասարակությունը կանգնեց անհասկանալի իրավիճակի առջեւ՝ չգիտես ուրախանաս, որ ի վերջո քաղաքակիրթ Եվրոպան հավատարիմ մնաց իր որդեգրած արժեքներին եւ մերժեց հակահայ բանաձեւերից մեկը, թե տխրել, որ ընդունեց մյուսը: ԵԽԽՎ-ն ինչպես տեսանք մերժեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցը և ընդունեց Բոսնիա եւ Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցը: Այսպիսով ամեն դեպքում պետք է արձանագրել, որ Հայաստանին հաջողվեց գոնե կիսով չափ չեզոքացնել հակահայկական բանաձևերը:Սակայն դեռեւս հստակ գնահատական հնարավոր չէ տալ՝ «կիսահաղթանակը» հայկական պատվիրակության աշխատանքի արդյո՞ւնքն էր, թե թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, որոնք օրեր առաջ հանդես էին եկել հայտարարությամբ և ԵԽԽՎ-ին կոչ էին արել չքվեարկել այնպիսի բանաձևերի օգտին, որոնք կարող են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ ԵԽԽՎ պատվիրակների ելույթները հենց այս շեշտադրումներով էին, անգամ հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն իր ելույթում հղում արեց Մինսկի խմբի հայտարարությանը: «Այս զեկույցի հեղինակը շարունակում է Ադրբեջանի քարոզչությունը: Այս զեկույցներով ԵԽԽՎ-ն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչն անթույլատրելի է, քանի որ հակամարտության լուծման միակ ձևաչափը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է», -հայտարարեց Ռուստամյանը: Բանաձևերի նախագծերը մերժելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին աջակցություն հայտնելու դիրքերից խոսեցին նաեւ ԵԽԽՎ պատգամավորական խմբերի ղեկավարների մեծ մասը: Եվրոպական Պահպանողականների անունից ելույթ ունեցավ բրիտանացի պատգամավոր Ջոն Հոուելը՝ պաշտպանելով և ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ հանդես գալով ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հարցի քննարկման ապակառուցողական ջանքերի դեմ: Լոտտա Յոհնսոնը, խոսելով Եվրոպայի Միացյալ ձախերի անունից ավելացրեց, որ չեն կարող պաշտպանել միակողմանի բանաձևերից որեւէ մեկը, որոնք Հայաստանին բացասական լույսի ներքո են ներկայացնում և գովաբանում են Ադրբեջանին շատ կողմնակալ կերպով: ԵԽ գերմանացի պատգամավոր Աքսել Ֆիշերն էլ իր ելույթում ասաց, որ երկու զեկույցները խոչընդոտ են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Նա կոչ արեց գործընկեր պատգամավորներին հարգանքով վերաբերվել կողմերին` Հայաստանին ու Ադրբեջանին, աշխատել միասին և չսրել իրավիճակը: «Պետք է միասին աշխատենք, և եթե նույնիսկ ունենք հակառակ պնդումներ, ապա պետք է մեր քննարկումներում ցույց տանք, որ հարգանքով ենք վերաբերում երկու կողմերին, այդ դեպքում միայն կարող ենք առաջընթաց արձանագրել», -հայտարարեց Ֆիշերը: Հենց այս կոչերից հետո էլ քվեարկության դրված նախագիծը մերժվեց: Միանշանակ պնդել, որ զեկույցի մերժման հարցում ազդեցություն է ունեցել Մինսկի խմբի կոչը, չենք պատրաստվում: Բայց միեւնույն ժամանակ հարց է ծագում՝ եթե անցանկալի զեկույցի մերժումը հայկական պատվիրակության եւ առհասարակ հայկական կողմի կատարած աշխատանքների արդյունքն է, ապա տրամաբանորեն միեւնույն վայրում, գրեթե միեւնույն ժամին քվեարկվող զեկույցներն էլ պետք է նույն ճակատագրին արժանանային: Գուցե ԵԽԽՎ-ականների վրա ազդեցություն գործեց Բոսնիայի և Հերցոգովինայի խորհրդարանի պատգամավոր, Սարսանգի ջրամբարի զեկույցի հեղինակ Միլիցա Մարկովիչի բոցաշունչ ելույթը, նա հայտարարեց, որ 4 անգամ մերժվել է Հայաստանի կողմից ՝ ջրամբար այցելելու հարցում: Ըստ նրա ՝ մերժումները պայմանավորված են եղել Հայաստանի ՝ իր հետ աշխատելուց խուսափելու նպատակով.«Երբ ես առաջին անգամ դիմեցի միասնական աշխատանքի և ջրամբար այցելելու հարցով, հայկական պատվիրակությունից ասացին, որ դա հնարավոր չէ, որովհետև հոկտեմբեր-մայիս ամիսներին Սարսանգի ջրամբարը հասանելի չէ ջրի մեծ հոսքի պատճառով: Երկրորդ անգամ էլ ասացին, որ պաշտոնական գրություն չեն ստացել: Երրորդ անգամ մերժեցին ՝ Սահմանադրական փոփոխությունների փուլում գտնվելու պատճառով, իսկ չորրորդ անգամ՝ հորդորեցին դիմել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որոնք ԵԽԽՎ պատվիրակություն չեն»: Իր խոսքում Միլիցա Մարկովիչը չխնայեց ԵԱՀԿ Մինսկի խմբին, ովքեր 20 տարի, ըստ նրա, անօգուտ աշխատանք են տանում, հետևապես ԵԽԽՎ-ն չի կարող աչք փակել տարածաշրջանում առկա խնդիրների վրա, իսկ այդ խնդիրն այն է, որ ԼՂ-ն փակում է Ադրբեջան ընթացող ջրի հոսքը:   Անի Սահակյան

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am