Բուժփորձագետները մեղսունակ են ճանաչել Արամ Պետրոսյանին, որն օգոստոսին գրավել էր «Սիթիբանկի» Մեծ Նիկիտինյան փողոցում գտնվող բաժանմունքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցեւը:
«Երեկ Պետրոսյանի նկատմամբ դատափորձաքննություն է իրականացվել, բժիշկները նրան ասել են, որ նա մեղսունակ է, առողջ, բայց դատափորձաքննության արդյունքներով թուղթը մենք դեռ չենք ստացել», — ասել է Մալցեւը:
Գործարար Արամ Պետրոսյանը օգոստոսի 24-ին չորս պատանդ էր վերցրել «Սիթիբանկի» Մոսկվայի կենտրոնում գտնվող բաժանմունքում` սպառնալով պայթեցնել այն: Սակայն հետագայում տղամարդը մեկ առ մեկ բաց էր թողել բոլոր պատանդներին եւ հանձնվել էր իրավապահներին: Առարկան, որը նա որպես ռումբ էր ներկայացրել, մուլյաժ էր եղել: Հարցաքննության ընթացքում Պետրոսյանը հայտնել է, որ ցանկանում էր իր արարքով ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրին:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը