Մենք ոչ ոքով ո՛չ գայթակղվելու ենք, ոչ էլ կասենք, թե ամեն ինչ կփոխի. Ռուբիկ Հակոբյան

ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանին պետք է գնահատել իր աշխատանքով, և բացի այդ, նա ունի ստորագրություն, որը որոշակիորեն դրական ընկալում ունի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ հավելելով, որ ինքը չգիտի՝ Կարեն Կարապետյանը իշխանության թիմի անդա՞մն է, թե ոչ: Դիտարկմանը, թե եթե փորձում է գնահատել Կարեն Կարապետյանին իր կատարած աշխատանքով, ապա Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվեց՝ ասելով, որ իրենք ավելի լավ աշխատանք են առաջարկել, Ռուբիկ Հակոբյանն ասաց. «Ես խոհանոցին չեմ տիրապետում, թե ինչու հեռացավ քաղաքապետի պաշտոնից, սակայն կարող եմ ասել, որ նա ունի ստորագրություն, որը որոշակիորեն դրական ընկալում ունի։ Բայց տառապանքի փորձից ելնելով՝ մենք ոչ ոքով ոչ գայթակղվելու ենք, ոչ էլ կարող ենք ասել, որ եկավ, ամեն ինչ կփոխի: Ես կարծում եմ, որ և՛ քաղաքական մեծամասնության, և՛ ոչ իշխանական ուժերի մեջ կա մեծ պոտենցիալ, որը ես տեսնում եմ: Տեսնում եմ, որ դրական տեղաշարժ կա, իսկապես եկել է նոր շունչ, նոր ծրագիր»: Հարցին, թե Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ պայքարել կոռուպցիայի դեմ, կրճատել ստվերը, եթե նույն վարչական լծակներն են, նույն գործարարները, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ դեռ չի ցանկանում գնահատական տալ։ «Կանխավ գնահատելը ճիշտ չէ, բայց ես կարծում եմ, որ եթե այդ ընկալումը չկա, ապա Կարեն Կարապետյանն ինչո՞ւ պիտի գար, հասներ այստեղ, այն դեպքում, երբ իր համար ամեն ինչ լավ էր Մոսկվայում: Եթե իսկապես նոր ծրագրով եկած չլիներ, որտեղ նոր էջ պիտի բացվի, ուրեմն ամեն ինչ իզուր է»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը և հորդորեց սպասել:  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am