ՌԴ–ն ցանկանում է ավարտել Թուրքիայում ԱԷԿ կառուցումը
Ռուսաստանը շահագրգռված է Աքույու ատոմակայանի շինարարության վերսկսմամբ: Այս մասին սեպտեմբերին 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ռուսաստանն այս նախագծով հետաքրքրված է զուտ գործնական պատկերացումներից ելնելով, որպեսզի կարողանա իր տեխնոլոգիաներն ինչ-որ մեկին վաճառել, առավել եւս, որ խոսքը միլիարդավոր դոլարի պայմանագրի մասին է, նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը հազիվ թե թույլ տա իրեն խաբել եւ չի հետեւի օգտագործված վառելանյութին: «Ծանոթ չեմ կոնկրետ այդ նախագծի փաստաթղթերին, սակայն նման հարցերն ընդհանուր առմամբ լուծվում են միջազգային պայմանագրերի շրջանակում, այդ թվում՝ նաեւ Հայաստանի ԱԷԿ-ի դեպքում»,- նշել է Սաֆրաստյանը: Թուրքիայի հարավային ծովափին Աքույու ԱԷԿ-ի կառուցման պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականին: ԱԷԿ-ի շինարարությունն առայժմ չի սկսվել:
