«Հարգելի կառավարություն, Ձեր հապաղումը թանկ է նստում». Անահիտ Բախշյան

2016 թվականին Հայաստանից երկու երիտասարդներ՝ Անդրանիկ Սարգսյանն ու Սմբատ Մանուկյանը, շատ բարձր գնահատականներով ընդունվել են Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտ, որտեղ տարեկան ուսման վճարը $3400 է: Եթե Հայաստանի ԿԳ նախարարության և Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտի միջև ժամանակին կնքված լիներ անհրաժեշտ համաձայնագիրը, ինչպես առկա է նախկին որոշ խորհրդային պետությունների հետ, ապա այս տղաներն իրենց ուսումը կշարունակեին անվճար: Այս մասին տղաներին ասել են նշված ինստիտուտում: Ո՞ւմ պատճառով է հապաղել ստորագրման գործընթացը, որի հետևանքով այս ընտանիքները ստիպված են լինելու իրենց չեղած միջոցները ներդնել այս շնորհալի տղաների բարձրագույն կրթությունը նման հեղինակավոր ԲՈՒՀ-ում ապահովելու համար կամ պարզապես չեն ստանա այդ կրթությունը: Այն, որ նրանք շնորհալի են, փաստում են ընդունելության քննությունների ժամանակ նրանց ստացած բարձր գնահատականները, ինչպես նաև այն, որ մասնավորապես Անդրանիկ Սարգսյանի ստեղծած բազմաթիվ հիշարժան քանդակներից «Հաց»-ը այսօր զարդարում է Ստեփանակերտը, քանդակի տեղադրումը տեղի է ունեցել Առաջին տիկնոջ և Երևանի քաղաքապետի բարձր հովանու ներքո: Այսօր պետության կողմից գործընթացը ձգձգելու պատճառով Անդրանիկ Սարգսյանի՝ կրթություն ստանալու հնարավորությունը դրվում է հարցականի տակ, որովհետև ուսման վճարի գումարը ընտանիքը չի կարողանում հայթայթել: Այսպիսով՝ կարծում եմ, որ տղաները ՀՀ ԿԳՆ-ի մեղքով են ստիպված լինելու իրենց անվճար կրթությունը վճարովիով փոխարինել: Արդարացի կլինի, եթե ՀՀ կառավարությունն իր վրա վերցնի այդ պարտավորությունը: Հ.Գ. Տղաների դասերն սկսվելու են հոկտեմբերի 1-ից: Սպասում եմ արագ արձագանքի: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

դիտվել է 2 անգամ
Լրահոս
ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am