ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտնեց, որ վարչապետի պաշտոնի համար քննարկվում է Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
«Նախատեսվում է քննարկել նոր վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության հարցը: Այլ թեկնածուներ չկան, միայն Կարապետյանն է»,- նշեց Զաքարյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ գործող կառավարությունը չէ՞ր կարողանում այդ լուծումները տալ: «Կառավարության խնդիրը չէ, կառավարությունն ունի գործունեության ծրագիր, այդ ծրագիրը պետք է վերանայվի, համապատասխանի արտաքին ու ներքին պահանջներին»,- պատասխանեց Զաքարյանը:
Ըստ նրա՝ նախորդ ժամանակահատվածի համար կառավարության գործունեությունը պետք է գնահատել բավարար:
Նրա խոսքով՝ ազգային համաձայնության կառավարությունը հանրության բոլոր շերտերի, խավերի պահանջները իր մեջ պարունակող եւ դրանց համար ծրագրեր նախատեսող կառավարություն պետք է լինի:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը