Վերադասը ենթակային պիտի հաշվետու լինի՞

Ինչպես հայտնի է, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի մուտքը Ռուսաստան արգելելու առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել էր Ռուսաստանի ԱԳՆ-ին: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երեկ լրագրողներին ասել է. «Ցանկացած երկրի իրավունքն է առանց որևէ բացատրության արգելելու քաղաքացու մուտքն իր երկիր: Բայց այս դեպքն արտառոց է, առաջին անգամ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում այդպիսի քայլ է կիրառվել, նախադեպ է»: Հիշեցնենք, Ստեփան Գրիգորյանը օգոստոսի 30-ին հայտնեց, որ իրեն թույլ չէին տվել մուտք գործել Ռուսաստան և ըստ տրված տեղեկագրի՝ այդ արգելքը հիմնավորվել է դեպի ՌԴ ելքն ու մուտքը կարգավորող օրենքով: Այս, արտառոց դեպքից հետո ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտնեց, թե` «այդ հարցով զբաղվում ենք»...  «Մենք այդ հարցով զբաղվում ենք, արդյունքների մասին տեղյակ կպահենք»: Նա չէր պատասխանել հարցին, թե արդյո՞ք քաղաքական ենթատեքստ կա Ս. Գրիգորյանի արտաքսման հիմքում: Անցել է մեկ շաբաթ, Մոսկվան լռում է: Իհարկե, յուրաքանչյուր երկիր իր օրենքներով է շարժվում, իր խնդիրներն է լուծում: Բայց եկեք հասկանանք` Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են համարվում, եթե մեկ շաբաթ անց, դեռ Մոսկվան որևէ պաշտոնական բացատրություն չի տալիս` իրավական դաշտում, ապա ի՞նչ է դա, եթե ոչ քաղաքական ենթատեքստով արված քայլ: Հիշեցնենք, Ստեփան Գրիգորյանը, Ռուսաստան մուտք գործել արգելվել է օգոստոսի 30-ին, երբ առավոտյան 08:00-ին նա ժամանել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան 2014թ․-ի ն Ռուսաստանում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի, գերեզմանին այցելելու նպատակով, որի համար նա ունեցել է ընդամենը 10 ժամ, քանի որ նույն օրը գիշերը պետք է վերադառնար Երևան։ Սակայն Գրիգորյանին ձերբակալել են ռուս սահմանապահները և տեղեկացրել, որ նրա մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030թ.։ Դրա համար հղում է արվել «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որի 26-րդ հոդվածի 9-րդ կետով վտարվում են այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք մասնակցում են Ռուսաստանի տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեություններին։ Ստեփան Գրիգորյանի ղեկավարած կազմակերպությունը համագործակցում է արևմտյան հ/կ-ների, միջազգային կառույցների հետ: Նրան չի կարելի համարել ընդգծված հակառուսաստանյան դիրքորոշմամբ հանդես եկող փորձագետ, ավելին` ՌԴ տարածքում քրեական տարբեր հանցանքների մասնակից: Հետևաբար, ո՞րն է պատճառը: Իսկ գուցե Ռուսաստանի իրավապահ մարմինները ՀՀ քաղաքացիների «սև ցուցակ» վաղուց ունեն և դրանում ներառված են այնպիսի «անցանկալի մարդիկ», ովքեր համարձակվել են այս ընթացքում քննադատել Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականությունը: Եթե կա՞ նման «անցանկալիների» ցուցակ Մոսկվայում, ապա, ուրեմն, թող պաշտոնական Երևանն էլ հայատյաց ու ադրբեջանամետ ռուսների ցուցակ կազմի: Չէ՞ որ դրանց պակասն այսօր չի զգացվում: Սա կարելի էր անել, եթե իհարկե, Հայաստանի ԱԳՆ-ն ՀՀ-ի շահերը պաշտպաներ: Բայց մի՞թե Ռուսաստանի ԱԳՆ-ում որևէ մեկը իրեն պարտավորված կզգա պատասխանել Էդվարդ Նալբանդյանին ու նրա ղեկավարած կառույցին: Իրականում, Ս.Գրիգորյանի հետ տեղի ունեցած աննախադեպ միջադեպից հետո  Մոսկվայից մեկշաբաթյա լռությունն էլ իր հերթին ցույց տվեց, թե ինչ մակարդակի է հասցրել Նալբանդյանը հայ-ռուսական հարաբերությունները: Նրան արհամարհում են, որովհետև համարում են իրենց ենթական, իսկ ենթակային, ինչպես հայտնի է, բացատրություններ չեն տալիս: Թամար Բագրատունի

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am