Սերժ Սարգսյանը հանձնո՞ւմ է իշխանությունը, թե...

Արդեն կասկած չի հարուցում, որ առաջիկա օրերին կհայտարարվի կառավարության ղեկավարի հրաժարականի մասին։ Ռուսաստանից Հայաստան է վերադառնում Գազպրոմբանկի փոխնախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն էլ կփոխարինի Հովիկ Աբրահամյանին։Կարապետյանը Հայռուսգազարդի ղեկավարն էր, ով հետագայում Երեւանի քաղաքապետ դարձավ Գագիկ Բեգլարյանի աղմկոտ հրաժարականից հետո։ Այնուհետև Կարապետյանն ինքնակամ եւ անսպասելի հրաժարական տվեց եւ մեկնեց Ռուսաստան՝ Գազպրոմբանկի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Հայտարարվեց, թե նա հեռացել է անձնական հանգամանքներից ելնելով, այդուհանդերձ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Կարապետյանը հեռանում է Ռուսաստան՝ վարչապետի պաշտոնին նախապատրաստվելու համար: Ինչեւէ, արդեն մի քանի օր է մենք տեղեկանում եւ գրում ենք այն մասին, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը քննարկվել է Հայաստանի եւ հատկապես մոսկովյան հայ օլիգարխիայի կողմից։ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պահանջը հենց այդ շրջանակներն են դարձրել օրակարգային՝ 2017-ի ընտրություններին ընդառաջ մեկնարկելով քաղաքական վերադասավորումների գործընթացը։ Այստեղ առանցքային դերակատարում է ունեցել «Տաշիր» գրուպի սեփականատեր, ռուսահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Փաստորեն, կարելի է արձանագրել, որ Հայաստում անգամ ներքին քաղաքականության հարցերն ու կադրային փոփոխությունները կարգավորվում են բացառապես պաշտոնական Մոսկվայի՝ Վ. Պուտինի որոշմամբ, որտեղ կայուն դերակատարում ունի նույն Սավել Կարապետյանը։ Հայաստանում տարիներ շարունակ այս գործարարի խոշոր ներդրումները, փաստորեն, գին են ունեցել, նա այդ ներդրումներն իրականացրել է նպատակային, եւ թերեւս դրա արդյունքում է, որ հիմա նա կարողանում է քաղաքականություն թելադրել, որոշել, թե ով պետք է լինի վարչապետ, ով ոչ։ Միայն թե անհասկանալի է, թե ինչպես է Կարեն Կարապետյանը տանելու իր ուսերին դրվելիք ծանր բեռը։ Նա ինտելեկտուալ պաշտոնյա է, սակայն ոչ հայաստանյան քաղաքական մշակույթի կրող, նա մեր իրականության մեջ կարելի է ասել «օտար մարմին» է ու դժվար է պատկերացնել, թե ինչպես է կառավարելու։ Անհերքելի է, որ Հովիկ Աբրահամյանը ճկուն կողմնորոշվող եւ գործնական մարդ էր, որը ամբողջովին տիրապետում էր իրավիճակը, կարողանում շփվել մարդկանց հետ, սակայն անգամ այդ հատկանիշների առկայությունը բավարար չեղան, որպեսզի հստակ սահմանված քաղաքականության մեջ նա կարողանա ինչ որ բան փոխել։ Եւ վերջապես, Հայաստանի նոր Սահմանադրությամբ վարչապետը հանդիսանալու է իշխանության առաջին դեմքն ու պատերազմի իրավիճակում Գերագույն գլխավոր հրամանատարը: 2017 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, ՀՀԿ վերարտադրությունից հետո, որի հարցում գրեթե կասկածներ չկան, հաջորդ ինտրիգն այն է, թե ով է լինելու ՀՀԿ վարչապետի թեկնածուն: Ներկայումս Սերժ Սարգսյանի մրցակիցը Հովիկ Աբրահամյանն է ու վարկածներ կան, որ Կարեն Կարապետյանին բերելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է ազատվել գլխավոր մրցակից, որ Կարապետյանը լինելու է անցումնային վարչապետ, որը փոխարինվելու է Սերժ Սարգսյանի պատրաստած կադրով։ Գաղտնիք չէ, որ ՀՀԿ երիտթեւում այդ պաշտոնի նկատմամբ մեծ հավակնություններ կան։ Միայն թե հարց է՝ հնարավոր լինելու՞ է Կարապետյանին հեռացնել վարչապետի պաշտոնից, արդյոք նա մի քանի ամսվա համար է Հայաստան վերադառնում, թե՞ Ռուսաստանը որոշում է Հայաստանի հաջորդ ղեկավարի հարցը։ Պարզ ասած՝ Սերժ Սարգսյանը հանձնո՞ւմ է իշխանությունը, թե ժամանակ շահում։ Անի Սահակյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am