ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ Է մամուլից իմացել կառավարության փոփոխությունների մասին, բայց կարծում է, որ անձերի փոփոխությամբ հարց չի լուծվի։
– Հիմա խոսվում է վարչապետի ու որոշ նախարարների պաշտոնանկության, ազգային համաձայնության կառավարության ձեւավորման մասին։ Ի՞նչ է սա ենթադրում՝ կա՞ քաղաքական ճգնաժամ։
– Քաղաքագիտական կատեգորիա է, դա ոչ հայկական, ոչ ասիական կատեգորիա է (նկատի ունի ազգային համաձայնության կառավարության գաղափարը՝ Լ. Շ.)։ Սա քաղաքական անցած ճանապարհին գոյություն ունեցող տեսակ է, երբ երկրի առջեւ ծառացած խնդիրների թնջուկն ավելի բարդանում է, այդ դեպքում երկրի քաղաքական ուժերն ու իշխանությունը գնում են լայն կոալիցիայի, լայն համաձայնության՝ բոլոր ուժերը համատեղելով, փորձում են երկրի խնդիրները լուծել։
– Այսինքն՝ կա՞ նման կառավարություն ձեւավորելու անհրաժեշտություն, իշխանությունն ի զորու չէ՞ միայնակ լուծել խնդիրները։
– Ես չգիտեմ՝ ազգային համաձայնության կառավարություն կլինի, թե ոչ, բայց որ ազգային համաձայնության ձգտում կա իշխանության կողմից, ես դրանում համոզված եմ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը