Ովքեր են պատվիրատուները. Հայաստանն ու չպայթեցված գազամուղը. armenian-community.ge

Օրերս Վրաստանի իրավապահները կանխեցին իրենց տարածքում Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթեցման փորձը: Ըստ վրացական հատուկ ծառայությունների տվյալների, դիվերսիոն հարձակման փորձ իրականացնող խումբը չեզոքացվել է, եւ նրա անդամներն այժմ մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ: Հայ-ռուսական գազամուղի պայթեցման փորձը վերստին առաջ քաշեց ԼՂ պատերազմից հետո տարիների խորքում թաղված այս ռազմավարական ենթակառուցվածքի խոցելիության խնդիրը: Այն իսկական գլխացավանք էր Հայաստանի ու Վրաստանի համար 1992-1994 թթ. ղարաբաղյան պատերազմի տարիներին, քանի որ պարբերաբար ենթարկվում էր ահաբեկչական հարձակումների՝ խորացնելով Հայաստանի էներգետիկ-տրանսպորտային բլոկադայի առանց այն էլ ծանր հետեւանքները: Արդյոք այս հարձակման փորձը շարքային քրեական իրադարձությո՞ւն էր, որը կանխվեց, թե՞ հյուսիս-հարավ էներգետիկ համագործակցության ձեւաչափին հարված հասցնելու առաջին լուրջ քայլը: Մեր զրուցակից, էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը ոչ միայն հակված է երկրորդ տարբերակին, այլեւ վստահ, որ առաջիկայում հյուսիս-հարավ համագործակցության առանցքի խորացմանը զուգահեռ նոր խոչընդոտող հանգամանքներ ի հայտ կգան՝ անգամ դիվերսիաների տեսքով: Պարոն Մարջանյան, Հայաստանը վերստին առերեսվեց էներգետիկ անվտանգության խնդրի հետ: Այժմ, իհարկե, ժամանակներն այլ են Ղարաբաղյան պատերազմի տարիներից: Կա Իրան–Հայաստան գազամուղ, որն ի զորու է ապահովել Հայաստանի ներքին պահանջարկը: Այդ դեպքում ինչո՞ւ փորձել պայթեցնել Հայաստան–Ռուսաստան գազամուղը, ո՞րն է նպատակը: – Սա չափազանց կարեւոր խնդիր է: Այն տեղավորվում է տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական իրողությունների շրջանակներում: Դեռ 1993-1994 թթ. գոյություն ունեցող աշխարհաքաղաքական իրողությունները ոչ մի տեղ չեն կորել: Դրանք շարունակում են լինել: Հայաստանի վաղ 90-ականների դաժան էներգետիկ ճգնաժամը հիմնականում պայմանավորված էր գազամատակարարման խափանմամբ եւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից էներգետիկ-տրանսպորտային շրջափակմամբ: Ահա այս երկու գործոնները, թեպետ որոշակի մեղմացումներով, բայց շարունակում են մնալ օրակարգում: Հայաստանը շարունակում է գտնվել էներգետիկ-տրանսպորտային շրջափակման մեջ, որի համար վճարում է չափազանց բարձր գին: Մինչ այժմ արեւելք-արեւմուտք՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան, մեզ խեղդամահ անող աքցանները ոչ մի տեղ չեն կորել: Անցած երկու տասնամյակների ընթացքում մենք փորձում ենք դրան հակադրվել հյուսիս-հարավ ապաշրջափակող առանցքի ձեւավորման փորձերով ու ջանքերով: Դրա համար իրականացվում է բավականին ակտիվ աշխատանք Իրանի, Վրաստանի ու Ռուսաստանի հետ: Վերջերս կարծում եմ տարածաշրջանի էներգետիկ քարտեզի համար սկսվեց հեղափոխական մի գործընթաց: Դեռ անցյալ տարի սկիզբ դրվեց ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության ֆորմատի ձեւավորմանը: Սկսվեցին քառակողմ բանակցություններ: Շեշտադրվում էր երկու-երեք հիմնական ասպեկտ, որոնցից մեկը գազի տրանզիտ մատակարարումներն էին: Մեխանիզմը փոխանակման (սվոպի) տարբերակով Հայաստանից իրանական գազի արտահանումն է Վրաստան եւ Ռուսաստանից նույն մեխանիզմով դեպի Հայաստան: Բառացիորեն ավելի քիչ, քան մեկ ամիս առաջ սկսվեց առաջին փորձնական գազի մատակարարումները Իրանից Հայաստանով դեպի Վրաստան: Կարծում եք, այս դիվերսիոն գործողության փորձը ուղղված եր այդ համագործակցության դե՞մ: – Վստահ եմ: Այս ահաբեկչական գործողությունը պետք գնահատել հենց այդ համատեքստում: Սա քայլ է՝ ուղղված ընդդեմ Հայաստանի՝ տարածաշրջանային էներգետիկ տրանզիտային համակարգերում ինտեգրման փորձին: Սա առաջին քայլն է, բայց ոչ վերջինը՝ հաշվի առնելով, որ հյուսիս-հարավ ուղղությամբ ինտեգրման ջանքերը գնալով խորանալու են: Քանի դեռ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցության առանցքը շարունակում է գործել, առաջիկայում պետք է սպասել նորանոր խոչընդոտների այս ուղղությամբ, որոնք կփորձեն վիժեցնել Հայաստանի ինտեգրումը հյուսիս-հարավ էներգետիկ տրանսպորտային համակարգում: Դուք մատնանշում եք, որպես խոչընդոտող կողմ, արևելք–արևմուտք առանցքի մասնակից երկրները: Իսկամե՞ս կարծում եք, որ այդ երկրներից ինչ–որ մեկն է կազմակերպել այս դիվերսիան: – Վստահ եմ: Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի մասնակցությունն այս գործին գոնե ինձ մոտ կասկածներ չի հարուցում: Եթե խոսում ենք Վրաստանի մասին, ապա պետք է տարանջատել Վրաստանի պաշտոնական իշխանություններին այնտեղ գործող ոչ պակաս զորավոր ուժերից: Այդ ուժերը համարում են, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը պետք է ուժեղանա: Նրանց ռազմավարական նպատակը Հայաստանը մեկուսացնելն ու խեղդամահ անելն է, ինչպես նաեւ Ռուսաստանին տարածաշրջանից իսպառ չեզոքացնելը: Այդ ուժերը կարող են լինել հատուկ ծառայությունների, պատրաստված գրոհայինների, գուցե նաեւ ազգայնական շրջանակների մի կոնգլոմերատ: Այստեղ, կարծում եմ, առկա են նաեւ թուրքական, եթե կուզեք՝ թուրանական ուժերի ներկայացուցիչներ: Խնդիրն այստեղ, ուշադրություն դարձրեք, ոչ թե Հայաստանին էներգետիկ ճգնաժամի մեջ գցելն է, ինչն իրականացվում էր 1993-1994 թթ., այլ էներգետիկ- տրասնպորտային բլոկադան հյուսիս-հարավ առանցքով ճեղքելու հնարավորությունից զրկելն է կամ դրան խոչընդոտելը: Հայ–ռուսական գազամուղն ամեն դեպքում խոցելիության խնդիր ունի: Այն, ինչպես Դուք նշեցիք, նաև կարևոր դերակատարում ունի հյուսիս–հարավ առանցքի շրջանակներում: Դժվար է ասել, թե ինչ սպառնալիքներ կարող են առաջ գալ, եթե ԼՂ–ում վերսկսվեն ռազմական գործողությունները: Պե՞տք է կամ հնարավո՞ր է արդյոք այս գազամուղի անվտանգության ապահովման հարցում ներգրավվեն նաև Հայաստանն ու Ռուսաստանը: – Դա ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ: Ես կուզեի հիշեցնել ոչ վաղ անցյալից հետեւյալ դրվագը: Երբ կառուցվեց ու թողարկվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, այնուհետեւ գազատարը, Ադրբեջանն ու Թուրքիան շատ վարպետորեն օգտագործեցին այդ հանգամանքը: Նրանք այդ խողովակաշարերի անվտանգության ապահովման շղարշի տակ սկսեցին Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությունը, միասնական զորավարժությունները, որոնք ուղղված են նաեւ այդ ենթակառուցվածքների պաշտպանությանը: Այս ֆոնին, կարծում եմ, Հայաստանն ուղղակի պարտադիր պետք է բարձրացնի այդ ենթակառուցվածքների անվտանգության հարցը՝ լինեն դրանք բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերը, գազատար կամ ապագայում երկաթուղիներ ու ճանապարհներ: Հաշվի առնելով սպառնալիքները՝ հյուսիս-հարավ առանցի տրանզիտային ուղիների անվտանգության ապահովումն ու դրանց շուրջ ռազմաքաղաքական, տնտեսական համագործակցության ամրապնդումն ուղղակի հրամայական է թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար: Զրուցեց Արշալույս Մղդեսյանը armenian-community.ge  

դիտվել է 97 անգամ
Լրահոս
«Սևանի գժանոցում Նիկոլի խոսքը լսել են, ասել՝ դեղերի դոզան ավելացրեք»․ Արա Վարդանյան (video) Պեսկով. Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնության հասնելու ճանապարհը երկար է Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթն ավարտվեց Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը կհանվի ՀՀ տոնացույցից՝ թուրքերի պահանջով. Գեղամյան «Վահագն Խաչատուրյա՛ն, հայտնվեցիր Նիկոլի տակ»․ Լևոն Զուրաբյան (video) Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Արցախը նայում է մեզ․ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել ազգ. Բագրատ Սրբազան Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մայիսի 9-ի խորհուրդը լուսավորելու է մեր ճանապարհը դեպի հաղթանակ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am