Սլովակիայում չորս մարդ է զոհվել բժշկական փրկարար ծառայության ուղղաթիռի կործանման հետևանքով, հայտնում է ТАСС-ը:
«Վթարի հետևանքով զոհվել են օդանավում եղած բոլոր անձինք՝ անձնակազմի երեք անդամները և 38-ամյա վիրավոր մարդը, որի փոխադրման համար այն կանչվել էր», - հայտնել է հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչ Իվան Նիտիկը:
«Ուղղաթիռը կործանվել է լույս սեպտեմբերի 8-ի գիշերը Կենտրոնական Սլովակիայի Բասկա-Բիստրիցա քաղաքի մերձակա Ստրելնիկի բնակավայրի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից երեսուն վայրկյան անց», - նշել է պաշտոնյան:
Աղետի պատճառները դեռևս հայտնի չեն: Կատարվում է արտակարգ պատահարի հանգամանքների հետաքննություն: Ուղղաթիռը պատկանում էր Սլովակիայի առևտրային բժշկական փրկարար ծառայությանը՝ Air-Transport Europe-ին: Ողբերգության այլ մանրամասներ չեն նշվում:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը