Ռուսաստանում Հայաստանի համար անվճար կամ արտոնություններով կպատրաստվեն այնքան սպայական կադրեր, որքան պետք լինի Հայաստանին: Այս մասին սեպտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Լրագրողներից մեկի հարցին, թե ինչով է պայմանավորված Ռուսաստանում սովորող ՀՀ ԶՈւ մոտ 200 զինծառայողների (կուրսանտների) թիվը ևս 200-ով ավելացնելու մտադրությունը, Բորդյուժան պատասխանել է. «Կարող եմ ասել, որ Երևանի համար պատրաստվող կադրերի թվի ավելացումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի բանակի հրամանատարական պաշտոններում զինվորականների նշանակման պահանջների բավարարում: Ըստ այդմ՝ որքան պետք կլինի Հայաստանին, այդքան էլ կպատրաստենք»: Բորդյուժան նաև ասել է, որ այն զինծառայողները, որոնք սովորում են Ռուսաստանում, սովորում են ՀԱՊԿ պետությունների համար անվճար կամ արտոնություններով զինվորական կադրերի պատրաստման մասին համաձայնությամբ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «razm.info»-ի կայքում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը