Կենացները մի կողմ դնելու ժամանակը

Պաշտոնական այցով Երևան էր ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Վրաց բարձրաստիճան հյուրին ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ուշագրավ է, որ հանդիպումների ժամանակ գերազանցապես ընդհանուր բնույթի անդրադարձ է եղել հայ-վրացական հարաբերություններին՝ խոսվել է «պատմականորեն ձևավորված բազմադարյա եղբայրական հարաբերությունների» և որ «վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվում երկու երկրների իշխանությունների միջև»: Ինչ վերաբերում է նոր, կոնկրետ ծրագրերին, ապա միակ օրինակը, դարձյալ՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, հետևյալն է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հեռանկարային կարող է լինել Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա: Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը և առաջարկել համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել հետագա քայլերը: Ընդունելով Կվիրիկաշվիլին նախագահ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում հոգատարությամբ են վերաբերում հայ-վրացական հարաբերություններին: Նա ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նրա առաջին պաշտոնական այցը Երևան կնշանավորվի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել սերտացմամբ և նոր խթան կհաղորդի միջպետական հարաբերություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, ըստ նրա, լավ հնարավորություն են կառուցողական և ջերմ մթնոլորտում քննարկելու հայ-վրացական օրակարգի հարցերը, նախանշելու փոխգործակցության նոր հնարավորություններ: Երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, թույլ է տալիս երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում ավելի խորացնել՝ հասցնելով որակապես նոր մակարդակի: Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում, որի հետ Վրաստանի հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, և վրացի ժողովուրդն ու վրացական կառավարությունը մեծ կարևորություն են տալիս այդ հարաբերությունների զարգացմանը: Կվիրիկաշվիլիի կարծիքով, երկու երկրների կառավարությունների միջև առկա փոխըմբռնումը, ինչպես նաև վերջին տարիների համագործակցության դինամիկան ու ակտիվ առևտրատնտեսական կապերը շատ լավ հիմք են ավելի ամրապնդելու հարաբերությունները՝ լիարժեքորեն օգտագործելով առկա մեծ ներուժը: Հայաստանի և Վրաստանի միջև ամուր բարեկամական կապերը, վարչապետ Կվիրիկաշվիլիի խոսքերով, կարևոր են ինչպես Վրաստանի և Հայաստանի համար, այնպես էլ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի կայունության տեսանկյունից: Այս համատեքստում Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար: Չնայած ջերմ խոսքերին, հիշեցնենք, որ ընդամենը օրերս մի նոր սկանդալ էր ծագել հայ-վրացական երկկողմ հարաբերություններում, երբ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի կողմից տրված պաշտոնական ճաշկերույթին ներկա են եղել և՛ Հայաստանի նախագահը, և՛ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչները: Չնայած հետո Երևանը հերքեց, որ նախագահ Սարգսյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ: Իսկ պաշտոնական Թբիլիսին հայտարարեց, որ բավարարված է Երևանի պարզաբանմամբ և որ Հայաստանն աջակցել և աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Օրեր առաջ նաև Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներն էին հանդիպել: Սեպտեմբերի 3-ին Բրատիսլավայում Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց իր վրաց գործընկերոջը` Միխեիլ Ջանելիձեին։ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները, գոհունակությամբ վերահաստատելով երկու հարևան երկրների փոխադարձ հանձնառությունն առավել ամրապնդել ավանդական բարիդրացիական հարաբերություններն ու խորացնել համակողմանի փոխգործակցությունը, անդրադարձել էին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։ Իսկ օգոստոսի վերջին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով Ադրբեջանում էր, որտեղ անցկացվեց բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Կվիրիկաշվիլին Բաքվում հանդիպել էր իր ադրբեջանցի գործընկեր Արթուր Ռասիզադեի հետ և քննարկել տրանսպորտային ու էներգետիկ համատեղ նախագծերը: Հանդիպմանը քննարկվել էին քաղաքական, տնտեսական ու մարդասիրական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության դրական դինամիկան: Ուշադրության կենտրոնում էին գտնվել տարածաշրջանային մասշտաբի տրանսպորտային ու էներգետիկ խոշորամասշտաբ նախագծերը, որոնք համատեղ իրականացնում են Վրաստանն ու Ադրբեջանը: Հատկապես ընդգծվել են Հարավային գազային միջանցքի ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծերը: Հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ մշտապես լսում ենք ջերմ խոսքեր: Դա, իհարկե, լավ է: Սակայն լրջագույն տնտեսական համագործակցությանն ուղղված ծրագրեր, այնուամենայնիվ, չեն իրականացվում: Ռազմավարական առումով մենք Վրաստանի նշանակությունն ու դերը դեռ չենք գնահատել: Մինչդեռ դա դեպի ԵՄ ու ՆԱՏՕ շարժվող հարևան է, այս երկրի հետ հարաբերություններն արդեն պետք է այլ կերպ կառուցվեն, ու իրապես, ռազմավարական դառնան, որովհետև մենք ևս մեզ դասում ենք հենց եվրոպական քաղաքակրթության հետ: Այս առումով, հարևան Վրաստանը, վաղուց ժամանակն է, որպեսզի մենք դիտարկենք բոլորովին այլ հայացքով: Թամար Բագրատունի

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am