ԱԳՆ-ն վերածվում է «կրուտիտ» կենտրոնի

Հայաստանի արտգործնախարարությունը վերածվում «կրուտիտի» կենտրոնի, այստեղ բոլոր հարցերին ցրողական պատասխաններ են տրվում։ Օրինակ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մի քանի այդպիսի հայտարարություն է արել՝ ապացուցելով, որ ԱԳ հիմնարկը փակելու ժամանակն է։ Նա իրազեկել է, որ Արցախի հետ փոխօգնության պայմանագիրը պատրաստ է, ԱԳՆ-ն այն մշակել է, սակայն թե ինչու, ինչ պատճառներով կյանքի չի կոչվում, Քոչարյանը գլուխը պրծացրել է՝ խնդիրը տեղափոխելով Արցախի ու Հայաստանի ղեկավարության որոշման տիրույթ։ Դեռեւս ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սերժ Սարգսյանը հայտնի խորհրդակցության ընթացքում ԱԳՆ-ին հանձնարարել էր աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ. «Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել եւ ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, եւ մենք նաեւ ունենք դրա իրավական իրավունքը, որովհետեւ հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ», - Ազգային անվտանգության խորհրդի նիստում ասել էր ՀՀ նախագահը: Սակայն այս ամիսների ընթացքում ԱԳՆ-ից ի պատասխան հարցումների տեղեկացնում էին, որ նախագծի վրա են աշխատում, որը հարմար պահի կներկայացնեն խորհրդարան։ Այն, որ փոխօգնության պայմանագրի ստորագրումը բազմակողմանի շահերի բախման պատճառ կարող է առաջացնել տարածաշրջանում ու Հայաստանը զրկել այլընտրանքներից, որեւէ մեկը չի առարկում, խնդիրն այն է, որ չափազանց կարևոր խնդրի նկատմամբ չի կարելի այդպիսի վերաբերմունք ունենալ, հարմար պահը ամեն ժամ և ամեն րոպե է, եւ հատկապես, որ իրենք՝ ոլորտի պատասխանատու կոչվածներն են հայտարարում, որ Ադրբեջանը չի կատարում որեւէ պայմանավորվածություն, «Դրա վառ վկայությունն այս վերջին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն են, որտեղ խոսվել է և պարտավորություն է վերցվել, որպեսզի շփման գծում ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը: Սակայն իրական դաշտում Ադրբեջանը խանգարում է: Ի՞նչ է նշանակում բանակցություն չկա:Բանակցություն` ինչի՞ շուրջ: Հիմա բանակցում ենք, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Քանի սադրում են, անհնար է արդեն կարգավորման շուրջ բանակցություններում ձեռք բերվի առաջընթաց»: Ասել է թե, Ադրբեջանը իրեն դուրս է մղել բանակցային գործընթացներից ու չի ենթարկվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների որոշումներին, իսկ այս պայմաններում այլ ելք չի մնում, քան ստորագրել այդ համաձայնագիրը եւ ինքնուրույն իրականացնել Արցախի պաշտպանությունը։Մինչդեռ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը որեւէ կերպ թույլ չի տա այդպիսի զարգացում եւ ամիսներ առաջ նման համաձայնագրի մասին խոսելն էլ ընդամենը դիվանագիտական հնարք էր՝ ուղղված մեր իրական եւ ակնհայտ եւքողարկված հակառակորդների, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ։ Հետեւաբար խնդիրը ոչ այնքան Արցախի ու Հայաստանի իշխանությունների դաշտում է, ռազմավարական գործընկերոջ, որի մասին, ի դեպ, Շավարշ Քոչարյանը անթաքույց զգուշավորությամբ էր խոսում։ Ինչպես հայտնի է՝ անցած շաբաթ Ռուսաստանը թույլ չտվեց Հայաստանի քաղաքացի, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին մուտք գործել իր երկրի տարածք, չնայած այն բանին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ, և երկու երկրների քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել Արդյոք Հայաստանը կարող է փոխադարձության սկզբունքով արգելել Ռուսաստանի որևէ քաղաքացու մուտքը Հայաստան հարցին Քոչարյանը սար ու ձոր է ընկել ու բուն հարցին չի պատասխանել: Նա հայտարարել է, որ իրենք դիմել են Ռուսաստանի համապատասխան մարմիններին և սպասում են պատասխանի, որից հետո հստակ դիրքորոշում կհայտնեն։ Կստանա արդյոք ՀՀ ԱԳՆ-ն Ռուսաստանի ԱԳՆ-ի բացատրությունը, դժվար է ասել։ Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am