Ում համար է ծաղկեցվում խաղատնային բիզնեսը

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները միաձայն հաստատեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը: Թե ինչու է հատկապես ընտրվել Մակաոյի հատուկ վարչական տարածքը, և ինչով է այդ վայրն առանձնահատուկ, երեւի քչերին է հայտնի: Պարզվում է, որ Մակաոն աշխարհին առավելապես հայտնի է որպես խաղատների բիզնեսով զարգացած տարածք: Եվ միանգամից հասկանալի է դառնում, թե որտեղ էր թաքնված մեր պատգամավորների նախանձախնդիր վերաբերմունքի հիմքը: Համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանի քաղաքացիները տարվա մեջ 90 օր անընդմեջ կամ ընդհատումներով պետք լինեն Մակաոյում, առանց մուտքի արտոնագրի: Իսկ եթե ավելի երկար մնան, ուսման դեպքում եւ այլն, հարկավոր կլինի այլ թույլտվություն: Չինաստան ազատ մուտք չի լինի: Չինաստանի տարածքում գտնվող Մակաոյի վարչական տարածք կարող են գնալ միայն տրանզիտով: Համաձայնագրի հիմնական զեկուցող էր նշանակված փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, նա անկեղծորեն խոստովանում էր, որ տեղյակ չէ, որ Մակաոն խաղատնային բիզնես կենտրոն է: ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ առանձնակի եռանդով Քոչարյանին բացատրում էր համաձայնագրի բուն նպատակը, որը ըստ Արսենյանի՝ հայ խաղամոլների ազատ մուտքը Մակաո ապահովելն է: Նրանք այլևս անհրաժեշտություն չեն ունենա ինչ որ փաստաթղթեր լրացնել, դիմել Չինաստանի դեսպանատուն, սպասեն վիզայի տրամադրմանը: Նրանք անմիջապես կգնեն տոմս ու կմեկնեն Մակաո: Արսենյանը համոզված է, որ այս համաձայնագրիրը հնարավորություն կտա Մակաոյին հայ խաղամոլների հաշվին ավելացնել ՀՆԱ-ն: Նախագծի հարակից զեկուցող Ալեքսանդր Արզումանյանն էլ հակառակի մասին խոսեց: Նա պնդեց, որ վիզային ռեժիմի վերացումը կօգնի երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ընդգծելով, որ Մակաոն մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում: Արզումնայնանն ասաց, որ վատ բան չկա, թող արաբական երկրների խաղամոլներն էլ առանց խոչընդոտների գան Հայաստան ու ներդրումներ կատարեն մեր երկրում: Հենց սա էլ մեր շահն է, որի համար Հայաստանը Չինաստանի այդ վարչական տարածքի հետ համաձայնագիր է ստորագրել: Իհարկե, մեր երկրի առաջնահերթություններից է այս խավի շահերի սպասարկումը եւ բնական է, որ քայլեր չէին խնայի, որպեսզի Հայաստանի խաղամոլները մոտիկից շփվեն չինացի խաղամոլների հետ, փորձի փոխանակման գնան և նոր ձեռքբերումներ ունենան այդ ոլորտում: Բայց պետք է ծանրութեթեւ անել իրավիճակը եւ հասկանալ, որ թեման նուրբ է ու զգայուն: Նույնիսկ եթե այս ամենն արվում է մի քանի <<ընտրյալների>> բիզնես շահերի համար, այդուհանդերձ պետք է հիշել անվտանգության ու դաստիարակչական խնդիրների մասին: Որովհետեւ խաղատնային բիզնեսի զարգացումը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ՝ ներքաշելով երիտասարդությանն այդ կործանարար ճահճի մեջ: Անի Սահակյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am