Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ավելի քան մեկ շաբաթ առաջ Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում տեղի ունեցած միջադեպին, երբ
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն արտաքսվել էր երկրից, ասաց, որ Ռուսաստանը չունի Հայաստանի քաղաքացիների սև ցուցակ, որով կարգելվի նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն:
Այդուհանդերձ, նրա պնդմամբ, Ռուսաստանը որպես ինքնիշխան երկիր իրավունք ունի մեկին թույլ տալ, իսկ մյուսին արգելել մտնել իր տարածք: Գրիգորյանին ռուս սահմանապահները օգոստոսի 30-ին թույլ չէին տվել դուրս գալ օդակայանի տարածքից: Քաղաքագետին հետ էին ուղարկել՝ տեղեկացնելով, որ վերջինիս մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը:
Ստեփան Գրիգորյանն ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ իրեն արտաքսել են քաղաքական դրդապատճառներով և մտավախություն ուներ, որ մենակ չէ այդ ցուցակում:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդականը մեր հարցին ի պատասխան չխոսեց դրդապատճառների մասին՝ նշելով միայն, որ դրանք իրենց դեռ հայտնի չեն: «Կոնկրետ դեպքում այնպես է ստացվել, որ պարոն Գրիգորյանին արգելել են մտնել Ռուսաստանի տարածք: Սկզբունքորեն մենք պարտավոր չենք մեկնաբանել, բացատրել, այդուհանդերձ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմումի համաձայն՝ մենք մեկնաբանություն ենք խնդրել մեր համապատասխան կառույցից և զբաղվում ենք այդ հարցով: Արդյունքները կհաղորդենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը», – ասաց Շապովալովը:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը