Սամվել Բաբայանի և Լևոն Մնացականյանի գիտելիքների և ոճերի տարբերությունը

«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմում ՊՆ-ն կատարել է իր առջև դրված խնդիրները և եթե, եթե Աստված մի արասցե, նոր հարձակում լինի՝ ԼՂՀ ՊԲ-ն պատրաստ է նորից կատարել իր առջև դրված խնդիրը: ՊԲ ղեկավարը հավատացրել է, որ ապրիլյան գործողություններից հետո բանակում ահռելի աշխատանք է իրականացվել: «Հիմնական մեր ուղղվածությունը եղել է տեխնիկական հագեցվածությունը՝ ինչպես առաջնային գծի, հետախուզության, կապի միջոցների, այնպես էլ զորամասերի և ստորաբաժանումների ղեկավարման գործում: Մենք որոշակի աշխատանքներ ենք իրականացրել նաև անձնակազմի կենցաղի բարելավման ուղղությամբ: Մեր հիմնական շեշտը դրվել է տեխնիկական միջոցների հագեցվածությանը՝ բոլոր ուղղություններով»,- նշել է Լ. Մնացականյանը՝ ավելացնելով, որ աշխատանքները հիմնականում տարվում են, որպեսզի նվազեցվի մարդկային գործոնի ազդեցությունը և մեծ տեղ տրվի տեխնիկական կոմպոնենտին: Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի սահմանին տեղադրվող և նաև օգտագործվող տեխնիկական սարքավորումները լինեն տեղական արտադրության: Ըստ Լ. Մնացականյանի հայկական կողմը շարունակում է ձեռք բերել նոր զինատեսակներ. «Չէի ցանկանա ծավալվել, բայց ասեմ, որ մենք ունենք միջոցներ և աշխատում ենք այդ ուղղությամբ, որ անակնկալի կբերենք հակառակորդին, անհրաժեշտության դեպքում խոցում կիրականացվի մեր համար անհրաժեշտ ուղղություններում և դրանով իսկ մենք կապահովենք մեր ստորաբաժանումների կողմից խնդիրների կատարումը, և մեր հնարավորությունները, ներուժն այնպիսին է, որ կթույլատրի ապագայում ևս մեր ռազմատեխնիկական առաջընթացը ԶՈՒ-ում և ՊԲ-ում»: Անդրադառնալով միջազգային լրահոսում շրջանառվող՝ Բաքու հասնելու մտադրության վերաբերյալ հարցին՝ ասել է, որ մենք Բաքու հասնելու մտադրություն չունենք, ընդամենը պաշտպանում ենք մեր սահմանները, մեր ժողովրդի անվտանգությունը, մենք մեր խնդիրն այնքան խորությամբ կկատարենք, որ կնպաստի ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը:   Սամվել Բաբայանը ռազմական գիտելիքներ չունի՞ Լևոն Մնացականյանը, անդրադարձել է նաև ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցում հնչեցրած քննադատություններին, որտեղ նա, հիշեցնենք, մեղադրանք էր հնչեցրել սպառազինության  ապահովման և պաշտպանության կազմակերպման հետ կապված. «20-րդ դարի պատերազմն իր  բնույթով, կիրառման զինատեսակներով ամբողջությամբ տարբերվում էր 21-րդ դարում կատարված ապրիլյան գործողությունների բնույթից»: «Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը երևի մտածում է 20-րդ դարավերջի չափանիշներով, որը հնացած է: Ես համարում եմ նրա գիտելիքները  ոչ բավարար են նման գնահատականներ տալու համար»,- հայտարարել է Լևոն Մնացականյանը ՊԲ ներկա ղեկավարը՝ միաժամանակ վերահասաստատելով  իր՝ ավելի վաղ  Ռեգնիում գործակալության հարցազրույցում  հնչեցրած  հայտարարությունը, նշել է, որ հայկական զինուժը  ապրիլի սկզբին կարող էր ետ բերել կորցրած դիրքերը, սակայն զինադադարի պատճառով չի կարողացել դա անել. «Ընդունված է ասել, որ պատերազմը դա քաղաքականության շարունակությունն է և շատ դեպքերում քաղաքականությունն է որոշում պատերազմի ընթացքը և ելքը: Մենք, հանդիսանալով միջազգային քաղաքականության սուբյեկտ, միևնույն ժամանակ հանդիսանալով հակամարտող կողմ, կողմնակից լինելով  հարցի խաղաղ կարգավորմանը, ինչպե նաև հաշվի առնելով, որ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրները, համաձայնություն ենք տվել զինադադարի հաստատմանը»,- նշել է Լ. Մնացականյանը: Փաստացի ՊԲ բանակի հրամանատարը հաստատել է, որ հայկական կողմին զինանդադարը պարտադրվել է և այդ քաղաքականությունը, որը վստահաբար չի որոշվել ո՛չ Երևանում, ո՛չ էլ Ստեփանակերտում, հայկական զինուժը ընդունել է: Պատերազմի ու քաղաքականության  պարտադրանքներից լուծումների գտնելու մեջ  Արցախի ներկա  և նախկին ՊԲ բանակի հրամանանետրների ոճային  տարբերությունը այստեղ առավել քան ակնհայտ է: Թե նախկին ու ներկա հրամանատարներից ով ինչ գիտելիքներ ունի, հավանաբար, պետք է դատեն  ռազմական գործի  նեղ մասնագետները: Սամվել Բաբայանը, ում Լևոն Մնացականյանը    համարում է 20-րդ դարում մնալու մեջ, վստահաբար չէր ընդունի այն քաղաքականության շարունակությունը, որի հետևանքով հայկական կողմը տարածքային կորուստ էր կրելու: Նման նախադեպեր 20-րդ դարավերջի արցախյան պատերազմում  շատ են եղել՝ այդ մասին հայտնի պատմություններ կան: Եվ ամենևին կարևոր չէ չափը՝  անկախ նրանից տվել ենք 800, թե 8 հեկտար, բայց փաստ է որ տվել ենք: 20-րդ դարում ևս կար քաղաքական պարտադրանք, կային նաև հրահանագներ: Բայց կա նաև փաստ, որ  Արցախի և Հայաստանի զինված ուժերը այն ժամանակ ազատագրեցին տարածքներ, որոնք այսօր  բանակցային գործընթացում քննարկման թեմա են:   Կարինե Սարիբեկյան

դիտվել է 128 անգամ
Լրահոս
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am