Ուզում էր լավը, ստացվեց անեկդոտ

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում էր ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը, որը լայն արձագանք է գտել հանրության շրջանակներում: Նիստի մեկնարկին հեղինակը հայտարարեց, որ հանում է նախագիծը: «Ընկալում կար պարտադիրի, բայց զարգացումը հարցի այլ էր, չեմ էլ փոշմանում, որ ներկայացրել եմ, ուղղակի խնդիրը սուր ընկալվեց, բայց հուսամ ապագայում կաշխատենք, ավելի ճիշտ կմշակենք, և թե ինչ կլինի հեռավոր մի քանի տարի հետո՝ ականատես կլինենք»,- իր որոշումն այսպես հիմնավորեց պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նախագծով պատգամավորն առաջարկվում էր զորակոչվող զինծառայողների սերմնաբջիջների բանկ պահել` նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար: Նախագծում նշված է. «Պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում»: Այսինքն ընդդիմադիր պատգամավորը լրիվ բարի նպատակներով առաջարկում էր զորակոչիկների սերմնաբջիջների բանկ պահել` նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար. «Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով և ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարևոր և էական նշանակություն»: Օրենքի այս հիմնավորումն էլ լրիվ անեկդոտի թեմա դարձավ, օրենքը մեկնաբանվեց այն տեսանկյունից, թե պատգամավորը զինվորին «էս գլխից» առաջարկում է զինվորին. «Կարող է՝ մեռնես, թող սերմնահեղուկդ մնա» եւ ուրեմն ինչ հոգեբանությամբ պետք է այդ զինվորը կռիվ տա, հայրենիք պաշտպանի՝ նախօրոք իմանալով, որ գնում է մեռնելու։ Թեւան Պողոսյանն էլ այսօր նկատեց, որ իրեն այս նախագիծը շրջանառության մեջ դնելու համար ասում են «սեւ թուղթ ստորագրող»: «Միգուցե շատ առաջ ընկանք, բայց տաբեր կարծիքների, քննարկումների հնարավորությունը եղավ: Բացի այդ, բավական լավ բազա է ստեղծվել ինձ մոտ, մարդիկ բավական շատ նյութեր են ուղարկել»,-ասաց նա։ Իրականում Թեւան Պողոսյանը այնպիսի չհիմնավորված ու զգացմունքային մի նախագիծ էր ներկայացրել, որը ծայրից ծայր անեկդոտի թեմա էր։ «Մեկը կարող է թոռ ունենալու ցանկությամբ պահպանի, մյուսը, օրինակ՝ չամուսնացած կին, որը արհեստական բեղմնավորմամբ ուզում է երեխա ունենալ, մտածում է` ո՞ւմն է լինելու, իսկ այս դեպքում կարող է գնալ, կոնկրետ ասել` ա՛յ էն հերոս տղայից եմ ուզում երեխա ունենալ, որ իմ տղեն էլ կամ երեխան էլ նման լավ գենետիկ կոդ ունենա, այդ տղան էլ գենետիկական շարունակություն ունենա: Սա մի տարբերակ, մյուսը` այո, ծնողներինն է, որ, օրինակ՝ ուզեն իրենց մինուճար տղեն սերունդ ունենա: Չգիտեմ` ոնց են օգտագործելու, իմ խնդիրն այն է, որ նման հնարավորություն ունենանք` մեր գենետիկ բազան պահպանվի» մի առիթով պարզաբանել էր Թեւան Պողոսյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ երաշխիք, որ ասենք որևէ միայնակ կին որոշի մայր դառնալ, գալու է վերարտադրման կենտրոն ու պահանջելու Թալիշում զոհված տղայի սերմնաբջիջ։ Անի Սահակյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am