Ինչու՞ Պուտինը խոսեց իրավահաջորդի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ երկրի ապագա առաջնորդը պետք է լինի բավական երիտասարդ, սակայն հասուն, նման բան նա ասել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ նա հասկացնել է տվել, որ չգիտի՝ կվերընտրվի՞ 2018-ին, թե՞ ոչ. «Ես դեռևս ոչինչ ինձ համար չեմ որոշել»: Նա նաև հավելել է. «Այժմ մենք կանգնած ենք խորհրդարանական ընտրությունների առջև։ Պետք է անցնել այդ ընտրությունները, տեսնել արդյունքը։ Եվ նույնիսկ դրանից հետո դեռևս առջևում մոտ 2 տարի կա։ Այդ իսկ պատճառով դրա մասին խոսելը միանգամայն վաղ է»։ Սա, թեև փոքր-ինչ «շարքային» հայտարարություն է թվում, այնուամենայնիվ կարելի է համարել, խորքային: Ինչու՞: Պուտինը G20-ի նախաշեմին արևմուտքին հասկացնել է տալիս, թե մի գեղեցիկ օր նա կհեռանա, և կգա ուրիշը: Ասել կուզի` եկեք «կոնստրուկտիվ» աշխատենք: Այսինքն` սա արևմուտքին հստակ ուղերձ է, որոշ հարցերում Մոսկվայի պահանջները իրագործեք, իսկ որոշ հարցերում` ես կգնամ զիջումների: Կհավատա՞ արևմուտքը Պուտինի ակնարկը դժվար է ասել, որովհետև Պուտինն ամենևին էլ զիջել պատրաստ չէ: Դա են վկայում նրա այլ գնահատականները` նույն Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում: Պուտինն արձանագրել է, որ Ռուսաստանը ցանկանում է աշխարհում ավելի շոշափելի և էական ազդեցություն, սակայն պատրաստվում է վարել միանգամայն խաղաղ արտաքին քաղաքականություն. «Ռուսաստանը վարել և պատրաստվում է վարել միանգամայն խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ուղղված համագործակցությանը… Իսկ ինչ վերաբերում է ազդեցությանը, ապա, այո՛, մենք ուզում ենք, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունն ավելի զգալի, էական լինի, սակայն մենք դրանում ներդնում ենք միանգամայն խաղաղ և դրական բովանդակություն. տնտեսական, մարդասիրական ազդեցություն, ազդեցություն՝ կապված մեր հարևանների իրավահավասար համագործակցության զարգացման հետ»։ Նա ընդգծել է, որ դրան են նպատակաուղղված Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն ու արտաքին տնտեսական գործունեությունը։ Ինչ վերաբերում է Պուտին-Օբամա հանդիպմանը, ապա նրանք Հանչժոու քաղաքում գլխավորապես քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի հարցերը, հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ հանդիպումը լավ է անցել։ Հանդիպումը տևել է ավելի քան 1 ժամ՝ ծրագրվածից ավելի։ Հանդիպմանը ռուսական կողմից ներկա են եղել նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Ջոն Քերին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ: Երկու երկրների միջև հարաբերությունների սառեցման ամբողջ պատասխանատվությունը Պուտինը գցել է ԱՄՆ-ի վրա. «Մենք չենք եղել այդ հարաբերությունների սառեցման նախաձեռնողը: Մենք ցանկացած վայրկյան պատրաստ ենք լիարժեք ծավալով ընդլայնել այդ համագործակցությունը, սակայն դա կախված չէ միայն մեզանից: Դա կախված է այն բանից, թե ինչպես կցանկանան կառուցել Ռուսաստանի հետ հարաբերությունները ԱՄՆ-ի ապագա վարչակազմի ղեկավարները», նշել է Պուտինը: ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել՝ միայն հաշվի առնելով պետությունների փոխադարձ շահերը: G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ռուս-ամերիկյան բանակցությունները ինչպես նկատվում է լարված են անցել և էական հաջողություններ չի հաջողվել գրանցել: Բացի այդ` Լավրով-Քերի հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին նրանք կարող են կրկին հանդիպել: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ աղբյուրը հայտնել էր, որ Լավրովն ու Քերին փոխըմբռնման չեն հասել Սիրիայի հարցում: Քերին ու Լավրովը քննարկել էին երկու երկրների փոխգործակցությունը Սիրիայում ահաբեկիչների ոչնչացման գործում, ինչպես նաև իրավիճակը Կորեական թերակղզում, Ուկրաինայում և Եմենում: «Շարունակվել է սիրիական տարածքում արմատավորված ահաբեկիչների ոչնչացման նպատակով մեր երկրների փոխգործակցության մեխանիզմների քննարկումը, ինչը պետք է օգնի Սիրիայում բազմամյա հակամարտության քաղաքական լուծմանը: Քննարկվել են նաև այլ արդիական միջազգային խնդիրներ՝ ներառյալ հակամարտություններն Ուկրաինայում և Եմենում, իրավիճակն իսրայելա-պաղեստինյան կարգավորման գործում, Կորեական թերակղզում, ինչպես նաև հարաբերությունների երկկողմ ոլորտի որոշ ասպեկտներ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Կողմերը չեն կարողացել միասնական մոտեցումներ մշակել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյային։ Երեկ պետքարտուղարն ասել էր, որ ՌԴ-ին ու ԱՄՆ-ին հաջողվել է պայմանավորվել Սիրիային առնչվող բազմաթիվ տեխնիկական հարցերի շուրջ. «Շատ տեխնիկական հարցեր լուծվել են, չնայած դեռևս մնում են մի քանի բարդ թեմաներ։ Մենք շարունակում ենք աշխատել լուծել դրանք՝ երկու կողմերի շահերը հաշվի առնելով»։ Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնաբանելով Հանչժոուում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները՝ նշել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են Սիրիային առնչվող տեխնիկական շատ հարցերի շուրջ, մնացել է «լուծել ևս մի քանի պահ»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am