«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերին կայանալիք Արթիկի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավական հետաքրքիր լինել, ու ոչ այն պատճառով, որ այնտեղ քաղաքական ուժերի միջև թեժ պայքար է սպասվում, այլ, որ ՀՀԿ քաղխորհուրդը որոշում է կայացրել նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին սատարելու մասին, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Մխիթար Վարագյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր է և 2012թ-ին ԱԺ ընտրություններում պարտվեց հենց Պետոյանին, հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ՀՀԿ-ն սատարում է հենց իր թեկնածությունը:
Սա չնայած այն բանին, որ ՀՀԿ տեղական կառույցի ներկայացուցիչը նույն աղբյուրի հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատել է, որ Արթիկում սատարելու են Պետոյանին: Ստացվում է, որ Հայաստանում գնալով աճող անիշխանությունը և նույն կառույցների տարբեր թևերի կողմից իրարից տրամագծորեն տարբեր քայլեր կատարելու արատավոր պրակտիկան ներխուժել է նաև ՀՀԿ և, ըստ էության, այստեղ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախ:
Ենթադրվում է, որ կողմերից մեկն ինքնիրավչությամբ է զբաղվում. հիմա թե դա անում է ՀՀԿ խորհրդի անդամ Մխիթար Վարագյանը, թե ՀՀԿ տեղական կառույցը, դեռևս պարզ չէ: Նկատենք, որ Մուշեղ Պետոյանին սատարելու մասին ՀՀԿ-ն պաշտոնական որոշում ունի, բայց պարզ չէ նաև, թե ինչպես կարող է նույն կուսակցության խորհրդի անդամը տեղյակ չլինել այդ որոշման մասինե:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը