«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Ղրղզստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին» մասնակցում է նաեւ Հայաստանի՝ վեց հոգանոց «պատվիրակությունը»: Ովքե՞ր են մեր երկրի քոչվորները, որ այդ միջոցառման ժամանակ բարձրացրել էին հայկական եռագույնը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարեցին, որ Հայաստանն այդ միջոցառմանը չի մասնակցում: ՀՀ օլիմպիական կոմիտեից եւս հավաստիացրին, որ այդ միջոցառման մասնակցության մասին իրենց ոչինչ հայտնի չէ:
Բայց փաստն այն է, որ այդ միջոցառման բացման արարողությանը քոչվոր ազգերի շարքում հայտնվել է նաեւ «Armenia» գրությամբ սպորտսմենների ինչ-որ խումբ` հայկական եռագույնով: Միջոցառման մասին պատմող պաշտոնական եւ ոչ պաշտոնական ամբողջ լրահոսում նշվում է մեր երկրի համար խայտառակ մի ձեւակերպում, այն է` Հայաստանը մասնակցում է «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին»:
Ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն: Հայաստանի նման մոնոէթնիկ երկրում, որտեղ բնակչության մոտ 99 տոկոս հայեր են, ո՞ւմ մտքով է անցել մեզ դասել քոչվորների շարքին:
Ո՞վ պետք է պատասխան տա ազգային այս խայտառակության համար: Կարծում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը պարտավոր են պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը չի մասնակցում «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղեր» անվանումը կրող միջոցառմանը եւ Ղրղզստանին այդ առնչությամբ պետք է նոտա ներկայացնեն` Հայաստանի անունը անհարկի շահարկելու համար: ՀՀ իրավապահներն էլ պետք է պարզեն, թե ովքեր են Հայաստանի անունից հանդես եկող ինքնակոչները եւ պատասխանատվության ենթարկեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը