Turkish Airlines ավիաընկերությունը ավելացրել է Մոսկվայից թռիչքները
Turkish Airlines ավիաընկերությունը ավելացրել է Մոսկվայից թռիչքները մինչև ռեկորդային 11 չվերթի օրական, հայտնում է TASS-ը: Ներկայումս ավիաընկերությունը Վնուկովոյից օրական 3 չվերթ է կատարում Ստամբուլ, 6 չվերթ Անթալիա և 2-ը՝ Անկարա: Գործակալության աղբյուրի խոսքերով՝ Մոսկվայից 11 չվերթ ցուցանիշը ռեկորդային թիվ է ռուսական շուկա ավիաընկերության գալուց ի վեր: «Մոտակա ժամանակում պլանավորվում է համաձայնեցնել ևս մեկ լրացուցիչ չվերթ, որը կավելացնի Անթլաիա ամենօրյա չվերթերի քանակը մինչև 7-ի»,- հայտնել է նա: