Կրիմինալը հավերժ է

ՏԻՄ ընտրությունները անկառավարելի ընթացք են ստանում։ Մամուլի ուշադրության կենտրոնում հիմա էլ Սեւան քաղաքն է իր գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանով։ Նա հայտնի է որպես Ուդո եւ մեծ հեղինակություն է վայելում քրեական աշխարհում։ ՏԻՄ ընտրությունների առաջադրումները նկատի ունենալով մենք գրել էինք, որ նրանք, որոնք հոգու խորքում հույս ունեին, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն կարող են հետեւություններ անել մեր երկրում տեղի ունեցած, վերջին ամիսներին աշխարհում ընթացող իրադարձություններից, ՏԻՄ ընտրությունների առաջադրումների առաջին փուլից վերջնականապես հասկացան, որ գործող վարչախումբը փոխվելու մտադրություն չունի, որ իշխանությունը պահել-պահպանելու միակ հույսը կրիմինալներն են, որ ապագա տարիները կառավարվելու են հին մեթոդներով՝ դոմինանտ պահելով ծեծող, ջարդող, քրեաօլիգարխիկ կերպարներին։ Նրանք, ովքեր հույս ունեին, որ իշխանությունները հետեւություններ են անելու նախկինում թույլ տված սխալներից, հատկապես հավատացել էին ապրիլյան քառօրյա պատերազմից, «Սասնա ծռերից» հետո իշխանության շռայլած խոստումներին, թե փոխվելու են, վերափոխվելու, այլեւս կարող են երկնքից ցած իջնել՝ վերլուծելով ՀՀԿ թեկնածուների կերպարները։ Սեւան քաղաքում հինգ թեկնածու է առաջադրվել, ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել, ավելի ճիշտ երեք ՀՀԿ-ական թեկնածու կան, երեքն էլ ինքնադառաջադրված։ Նույնիսկ գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը, որը քրեական միջավայրում հանրաճանաչ անձնավորություն է, մամուլում հաճախ գրվում է նաեւ իր բարձրաստիճան հովանավորների մասին։ Հասկանալի է, որ ՀՀԿ-ն ջայլամային քաղաքականություն է վարում, պաշտոնապես չի աջակցում աղմկահարույց վարք ունեցող կուսակցին, բայց չի էլ արգելում, որպեսզի նա առաջադրի, անգամ այն դեպքում, երբ Սեւանի քաղաքապետի հանցագործությունների մասին խոսում են թիմակիցները։ Հարկ է հիշեցնել, որ նախորդ ընտրություններին Ղուկասյանի ընտրությունը եղել է խայտառակ կերպով։ Ձայների հաշվարկի ընթացքում պարզվել է, որ ամեն երկրորդ քվեաթերթիկի վրա հայհոյախառն արտահայտություն է գրված եղել, սեւանցիները ինչ ասես չեն գրել Ուդոյի հասցեին, նա ու իր շրջապատը պատուհաս են դարձել Սեւանի բնակիչների գլխին։ 2013-ին, եթե հիշում եք հենց նա էր կազմակերպել ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ծեծը, պատգամավորն ինքն էր հայտարարել, որ Սեւանի քաղաքապետը բնակիչների հետ հանդիպման ժամանակ քրեական տարրեր է ուղարկել, որոնք սադրել էին ու լեզվակռիվը վերածվել էր ձեռնամարտի։ Վերջին տարիներին մամուլը հաճախակի է գրում իր ու մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հակասությունների մասին։ Սեւանի քաղաքապետը այդ լուրերի համաձայն բողոքում է, որ մարզպետը իրեն ֆինանսական ծրագրերից զրկում է, գումար չի հատկացնում։ Նախընտրական կրքերը ներկայումս այնքան են սրվել, որ ՀՀԿ-ական մարզպետն ու քաղաքապետը թշնամիներ են դարձել։ Ռաֆիկ Գրիգորյանը Hraparak.am-ի հետ զրույցում Ռուդիկ Ղուկասյանի մասին սկանդալային հայտարարություն է արել.«Պետական միջոցներից համայնքին տրվող ֆինանսական միջոցները, որոնք պետք է ծախսվեին կոնկրետ ուղղվածությամբ, այլ տեղ են գնացել, իր ոճին համապատասխան:Այս ծրագրերի ֆինանսավորումն իմ լիազորությունների շրջանակներում դադարեցվել է»։ Փաստացի մարզպետը ՀՀԿ-ական թիմակցին մեղադրել է կոռուպցիայի մեջ։ ՀՀԿ-ն սակայն լռում է, քանի որ իրեն այդպիսիններն են պետք։Վարդան Ղուկասյանը՝ Գյումրիի նախկին քաղաքապետ, չէր սխալվում՝ ասելով, որ կրիմինալը եղել է ու միշտ լինելու է։ Անի Սահակյան

դիտվել է 314 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am