Ինչ էին մտմտում երկուսը Չինաստանում

Ռուս-թուրքական` իննամսյա լարված հարաբերություններում լուրջ ճգնաժամից հետո, ինչպես հայտնի է, Թուրքիայի նախագահը օգոստոսի 9-ին մեկնել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախօրեին արդեն կայացել է նրանց երկրորդ հանդիպումը: Չինաստանի Հանչժոու քաղաքում` G20-ի գագաթաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են լիաֆորմատ համագործակցության վերականգնումը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Էրդողանը Պուտինին շնորհակալություն է հայտնել երկրների միջև չարթերային ավիահաղորդակցության վերականգնման համար: ՌԴ նախագահը զրույցի սկզբում ասել է, որ իրենց վերջին հեռախոսազրույցում Էրդողանը ուշադրություն է դարձրել այն բանին, որ ավելի վաղ ընդունված «որոշումը կատարվում է ավելի դանդաղ, քան մենք կցանկանայինք». «Մասնավորապես, դուք ասացիք, որ դեռևս չեն կատարվել չարթերային չվերթների վերականգնման մեր պայմանավորվածությունները: Ինչպես դուք տեսնում եք, անցած ամսի 28-ին Ռուսաստանի կառավարությունը ստորագրել է համապատասխան հրաման, իսկ երեկ Թուրքիա են թռչել առաջին չարթերը ռուս զբոսաշրջիկներով»,- ասել է Պուտինը և հավելել, որ ռուս զբոսաշրջիկներին Թուրքիայում դիմավորել են շատ ջերմ: «Ես առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել: Այո, իրոք, չարթերային չվերթները սկսվել են, առաջին չվերթը եղել է երեկ»,- պատասխանել է Էրդողանը: Պուտինն Էրդողանի հետ հանդիպմանն անգամ կատակել է՝ խոսելով թուրքական հետախուզության ղեկավարի մասին, որը պատվիրակության կազմում է: «Եթե հետախուզական ծառայության ղեկավարը կա, ապա մենք խոսելու ոչինչ չունենք, նա ձեզ երևի արդեն ամեն ինչ զեկուցել է»,- կատակել է Պուտինը: Կատակները մի կողմ, բայց Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներն իսկապես բավական ուշագրավ են: Պուտինը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ գնահատում է Թուրքիայի նախագահ Էրդողանի ներողությունը խոցված ինքնաթիռի համար և տեսնում է Անկարայի պարզ հետաքրքրվածությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման մեջ: Պուտինը նկատել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան բազմաթիվ ընդհանուր շահեր ունեն ինչպես Սև ծովում, այնպես էլ Մերձավոր Արևելքում: Երկրները նաև խոշոր նախագծեր ունեն էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ «Թուրքական հոսքը»: «Մենք տեսնում ենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հստակ հետաքրքրվածությունը Ռուսաստանի հետ լիաֆորմատ հարաբերությունների վերականգնման հարցում: Մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի կառուցողական երկխոսություն հաստատել, մենք ունենք շատ մեծ նախագծեր էներգետիկայի ոլորտում, նույն «Թուրքական հոսքը»,- նշել է նա: Ավելին`Ռուսաստանը և Թուրքիան մոտեցել են ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրի կնքմանը՝ հայտարարել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը երկու երկրների նախագահների՝ Պուտինի և Էրդողանի հանդիպման արդյունքներով: «Հանդիպումը նվիրված է եղել հիմնականում տնտեսական օրակարգի հարցերին, այն ամբողջ հարաբերությունների վերականգնմանը, որոնք նախկինում եղել են մեր երկրների միջև: Մենք հաստատել ենք առաջխաղացումը մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ մենք մոտեցել ենք ծառայությունների և ներդրումների ոլորտում ազատ առևտրի համաձայնության կնքմանը: Օգոստոսի վերջին հանդիպել են փորձագետները, և մենք պայմանավորվել ենք իմ գործընկեր նախարար (Թուրքիայի էկոնոմիկայի Նիհաթ) Զեյբեքջիի հետ հանդիպել հոկտեմբերի վերջին»,- ասել է Ուլյուկաևը: Բացի այդ՝ Ուլյուկաևը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկել են սննդամթերքի էմբարգոն: Նա ավելացրել է, որ ռուսական կողմը աշխատում է այդ սահմանափակումները հանելու ուղղությամբ: Բացի այդ, խոսվում էր, որ Ռուսաստանը և Թուրքիան մտադիր են հուշագիր ստորագրել 1 մլրդ դոլարի ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին G20-ի գագաթաժողովի շրջանակում, այս մասին հայտարարել էր Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում. «Ֆորումի ժամանակ մենք կարևոր բանակցություններ կվարենք Թուրքիայի հետ: Մենք հուշագիր կստորագրենք ավելի քան 1 միլիարդ դոլարի համատեղ ռուս-թուրքական հիմնադրամի ստեղծման մասին»: Ռուս-թուրքական հիմնադրամի համատեղ ներդրումները կարող են սկսվել 2017-ին: Ի դեպ, մեկ այլ հետաքրքրական նորություն էլ ի հայտ եկավ` Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքում` Էրդողանն ու Ասադը սեպտեմբերին կհանդիպեն Մոսկվայում: Аs Safir թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մինչև սեպտեմբերի վերջը Մոսկվայում հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Թուրքիայի ու Սիրիայի նախագահների հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-22-ը։ Լիբանանյան պարբերականն ընդգծում է, որ երբ Թուրքիայի նախագահը օգոստոսի 9-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար, սիրիական պատվիրակությունը գտնվել է Մոսկվայում։ Ընդգծվում է, որ հենց Պուտինի հետ բանակցություններից հետո Էրդողանը կտրականապես փոխել է իր դիրքորոշումը Սիրիայի նախագահի ճակատագրի հանդեպ։ Թուրք պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Անկարան այլևս չի պնդում Բաշար Ասադի հրաժարականն ու պատրաստակամություն հայտնեց աշխատել նրա հետ։ Թամար Բագրատունի

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am