Շանտաժով Գերմանիայի հետ չի կարելի խոսել

Հայոց Ցեղասպանության հարցը դարձել է գերմանա-թուրքական հարաբերությունների ճշգրտման այսօրվա ամենագլխավոր թեման: Գերմանիայի կառավարությունը վերջակետ դրեց թուրքական շանտաժին` հայտարարելով, որ իրեն հեռու չի պահում Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից, միաժամանակ նշելով, որ բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր կուսակցության խորհրդարանական առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրեն հեռավորության վրա չի պահում Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից, որի պատճառով լարվածություն առաջացավ Թուրքիայի հետ հարաբերություններում: Մերկելի այս հայտարարության մասին հայտնել են հանդիպման մասնակիցները: Խորհրդարանում քրիստոնեա-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վոլքեր Կաուդերը կուսակիցների հետ հանդիպմանը հայտնել է, որ ինքն այդ թեմայով զրուցել է Մերկելի հետ և Գերմանիայի կանցլերը շեշտել է իր դիրքորոշումը: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Կաուդերը նաև հայտնել է, որ մինչև Բունդեսթագի քվեարկությունը ներկուսակցական հավաքում Անգելա Մերկելը կողմ է քվեարկել բանաձևին, չնայած Բունդեսթագի հունիսի սկզբին տեղի ունեցած քվեարկությանը նա չի մասնակցել: Քվեարկությանը չէին մասնակցել նաև արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և էկոնոմիկայի նախարար Սիգմար Գաբրիելը: Շտայնմայերը սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է, Գերմանիայում իշխող դաշինքի գործընկերը: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմնայերն օրերս էլ ասել է, որ Բունդեսթագի բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, նրա հայտարարությունը կարող է ազդանշան լինել Թուրքիայի հետ հարաբերությունները ուղղելու համար: Ինչպես հայտնի է, Բունդեսթագի բանաձևերից հետո Թուրքիան չի թույլատրում գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմակայանում գտնվող գերմանացի 250 զինծառայողներին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, թե այցելության թույլտվություն ստանալու համար Գերմանիայի կառավարությունը իրեն պետք է անջրպետի բանաձևից: Շտայնմայերը ուղիղ չի մեկնաբանել «Շպիգել օնլայնի» լուրը, որն ասում է, թե Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է իրեն հեռու պահել բանաձևից: Նման քայլի հնարավորության մասին ԱԳ նախարարը լրագրողներին ասել է. «Գերմանիայի խորհրդարանը ցանկացած բանաձև ընդունելու իրավունք և ազատություն ունի, բայց Բունդեսթագն ինքն ասել է, որ յուրաքանչյուր բանաձև չէ, որ իրավական պարտադիր ուժ ունի»: Գերմանիայի ԱԳն խոսնակ Մարտին Շեֆերը ամենօրյա բրիֆինգում ասել է․ «Որևէ խոսակցություն չի կարող լինել այն մասին, որ Գերմանիայի կառավարությունը իրեն հեռու է պահում Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևից»: «Գերմանիայի արտաքին գործերի նախարարը պաշտպանում է Բունդեսթագում ընդունված բանաձևը», - հայտարարել է խոսնակը: Նա նաև հավելել է, որ դեռ սպասում են Թուրքիայի կառավարության արձագանքին Ինջիրլիքի ռազմակայան այցելելու՝ Գերմանիայի պատգամավորների խնդրանքին և հույս հայտնել, որ պատգամավորները շուտով հնարավորություն կունենան այցելելու Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինծառայողներին: Ավելի ուշ հայտարարվեց, որ Գերմանիան ասել է Թուրքիային, որ գերմանացի պատգամավորները պետք է թույլտվություն ստանան այցելելու Ինջիրլիք և ակնկալում են, որ հոկտեմբերին նախատեսված այցելությունը տեղի կունենա: Իր հերթին, կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտն ասել է, որ ճիշտ չեն ԶԼՄ-ների այն հրապարակումները, թե Գերմանիայի կառավարությունը մտադիր է հեռու մնալ այսպես կոչված «հայկական բանաձևից»։ Զայբերտն ընդգծել է, որ այդ մասին խոսք լինել չի կարող. «ԶԼՄ-ները սխալ են պնդում, թե կառավարությունը ցանկանում է հեռու մնալ Բունդեսթագի «հայկական բանաձևից»։ Այդ մասին խոսք լինել չի կարող։ Բունդեսթագն իրավասու է հայտարարություններ անել այն ժամանակ, երբ դա համարում է ճիշտ։ Կառավարությունը աջակցում ու պաշտպանում է ժողովրդի գերմանական ներկայացուցչության այդ ինքնիշխան իրավունքը»։ Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ պաշտոնական Անկարան, վրդովված Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, արգելել էր գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ Գերմանիան 6 հետախուզական օդանավ ունի և վառելիքով վերալիցքավորող մի տանկեր՝ դրանցով օժանդակելով «Իսլամական պետության» դեմ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի հարվածներին: Գերմանացի օրենսդիրները սպառնացել են դադարեցնել առաքելությունը, եթե Թուրքիան թույլ չտա իրենց այցելել ռազմակայան: «Դա կախված է Գերմանիայի ձեռնարկած քայլերից: Եթե նրանք անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, մենք թույլ կտանք այցելել: Սակայն, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նրանց, ովքեր անարդարացիորեն խառնվում են մեր պատմությանը և մեքենայություններ անում դրա հետ, չի կարող թույլատրվել այդ այցելությունը», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Անկարայում ասուլիսի ժամանակ հայտարարել է Չավուշօղլուն, հավելելով, թե «անհրաժեշտ քայլեր»՝ նշանակում է Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևից հրաժարվելը և հստակեցնելը, որ չի սատարում այն: Գերմանացի օրենսդիրներին հնարավորություն կտրվի այցելել Ինջիրլիքի ռազմակայան, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից, հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչին ի պատասխան Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերը հակադարձեց, որ Բունդեսգաթի՝ Հայոց ցեղասպանությանը ճանաչող բանաձևը ոչ մի կապ չունի գերմանացի պատգամավորների՝ թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու խնդրի հետ. «Ոչ մի ուղղակի կապ չեմ տեսնում երկու հարցերի միջև և այդ մասին հայտնել եմ նաև թուրք գործընկերներին»։ Այսպես, Ինջիրլիք ռազմաբազայի շուրջ թուրք-գերմանական հակասությունների ֆոնին կոշտացավ նաև Գերմանիայի դիրքորոշումը Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում։ Եվրահանձնաժողովի թվային էկոնոմիկայի հարցերով գերմանացի հանձնակատար Գյունտեր Էթինգերը «Բիլդ» հանդեսին տված հարցազրույցում քիչ հավանական է համարել Թուրքիայի մուտքը Եվրամիություն, քանի դեռ այնտեղ նախագահում է Թայիփ Էրդողանը։ «Ներկայիս պայմաններում Թուրքիայի անդամագրումը ԵՄ-ին առաջիկա տասնամյակի ընթացքում իրատեսական չէ», - նշել է Էթինգերը։ Գերմանիայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան դեռ 10-20 տարի չի համալրելու Եվրամիության երկրների շարքերը։ «Չեմ կարծում, որ Թուրքիան Եվրամիության անդամ կդառնա մինչև իմ կարիերայի ավարտը», - ասել է Գերմանիայի փոխվարչապետը։ Կարելի է ասել, որ Հայոց Ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշումը կրկին հետ շպրտեց Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին, առանց այն էլ այդ ուղին բավական փշոտ էր Թուրքիայի համար: Գերմանիան նաև ապացուցեց, որ Թուրքիան չի կարող իր պահանջները ներկայացնել ու ակնկալել լուծումներ` հարմար Անկարայի սպասելիքներին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am