Աղմկահարույց ռեպորտաժ` Լյուդմիլա Պուտինայի ամուսնության մասին

НТВ հեռուստաընկերության սյուժեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի ամուսնության մասին, ցուցադրվել է միայն Ռուսաստանի արևելքում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Լյուդմիլա Պուտինայի նոր ամուսնության մասին պատմող սյուժեն չի ցուցադրվել НТВ-ի «Օրվա ամփոփում» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվում է Ռուսաստանի եվրոպական մասում ու Սիբիրում, թեև դրա անոնսն ավելի վաղ հրապարակվել էր երեկ НТВ-ի կայքում: Դրանում պատմվում է Լյուդմիլա Պուտինայի հնարավոր ամուսնության մասին: Ընդ որում, նշվում է, որ НТВ-ի լրագրողները չեն տեսել ամուսնության վկայականն ու չեն խոսել ո´չ Լյուդմիլա Պուտինայի, ո´չ նրա նոր ամուսնու հետ: Ընդդիմադիր Ալեքսեյ Լավալնու հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ստուգել էր պարբերականի հրապարակած նյութերը: 1747261_640x480 Նշվում էր, որ Պուտինայի նոր ամուսինը 37-ամյա Արթուր Օչերետնին է, ով ղեկավարում է Միջանձնային հեռահաղորդակցության զարգացման կենտրոնը: Լյուդմիլա Պուտինան երկար ժամանակ եղել է կենտրոնի հոգաբարձուն: Տղամարդն ավելի վաղ աշխատել է «Արթ շոու կենտրոն» ընկերությունում ու զբաղվել է տարբեր միջոցառումների կազմակերպմամբ, այդ թվում՝ «Եդինայա Ռոսիայի» համար: Նշվում է, որ Լյուդմիլա Պուտինան փոխել է ազգանունն ու դարձել է Օչերետնայա: Նյութում ասվում է, որ նոր անձնագիրը Օչերետնայա ազգանունով ստացվել է 2015թ. փետրվարի 2-ին Մոսկվայի դաշնային միգրացիոն ծառայության վարչության կողմից: НТВ-ն դեռ չի բացատրել, թե ինչ պատճառով սյուժեն չի ներառել իր եթերում ու ինչու է անոնսը հեռացրել կայքից: Վլադիմիր Պուտինը կնոջից ամուսնալուծվելու մասին հայտնել է 2013թ. հուլիսին: 1747260                     1747259  

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am