Աշտարակն «անտեր» մնաց

Աշտարակում սեպտեմբերի 18-ին սպասվող քաղաքապետի ընտրությունները անսպասելի ընթացք են ստանում։ Ինքնաբացարկ է ներկայացրել գործող քաղաքապետ ու քաղաքապետի թեկնածու Արմեն Անտոնյանը։ Նա Հանրապետական չէ, բայց անցած ընտրություններին ՀՀԿ-ն նրա թեկնածությունն է պաշտպանել, այս անգամ Անտոնյանն ինքնաառաջադրվել էր։ Ինքնաբացարկի առիթով հղած ուղերձում թեկնածուն ծավալուն ու լալահառաչ տեքստով ուզում է հիմնավորել իր քայլը, պատմում է, թե ինչ դժվար է եղել անցած չորս տարիներին, երբ ղեկավարել է քաղաքը, թե ինչպիսի ծանր օրեր է ապրել, անհաղթահարելի խնդիրների միջով անցել.«Չգիտես ինչու մշտական պայքարի մեջ ենք եղել բոլորի հետ. վերևների, ներքևների, շրջապատի, կողմնակիցների, հակառակորդների, և մինչև անգամ բարեկամ հարազատների հետ: Այդ պայքարը մշտական էր: Պահեր են եղել, որ կնախընտրեի ճակատային գծում կռվել, իմանալով թե ո՞վ է թշնամիս և ու՞մ դեմ եմ կռվում, քան աշխատել որպես համայնքապետ և կռվել, պայքարել չգիտես թե ու՞մ դեմ կամ ինչի՞ համար:Երևի թե համայնքային շահի համար» իր չկողմնորոշված մտորումներով է կիսվել գործող քաղաքապետը, ապա տեղեկացրել, որ որպես գործող համայնքապետ, շատ է մտածել թեկնածությունն առաջադրելու կամ չառաջադրելու մասին: «Եղավ մի պահ, երբ հաշվի առնելով որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոշեցի չառաջադրվել: Անսալով որոշ աշտարակցիների խնդրանքին և պահանջներին` առաջադրվեցի: «Ես չէի ուզում, ինձ համոզեցին»:Ինքնաառաջադրվեցի, և լինելով անկուսակցական դիմեցի կոալիցիա կազմած ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների մարզային կառույցներին` իմ թեկնածությունը պաշտպանելու համար: Մոտ երկու շաբաթ սպասեցի, առայժմ ոչ մի արձագանք:Գտնում եմ, որ գործող համայնքապետին չաջակցելը նշանակում է իշխանության կողմից անվստահություն, դրանից բխող բոլոր հետևանքներով» ։ Արմեն Անտոնյանը, հասկանալիորեն, իր երկար-բարակ «լոլոների» տակ թաքցրել է ողջ իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ ոչ միայն Աշտարակում, այլև ողջ Արագածոտնի մարզում գործի է անցել նախկին մարզպետ, ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Սարգիս Սահակյանը, ով ամիսներ առաջ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի արդյունքում ստիպված եղավ պաշտոնը հանձնել դաշնակցական Գաբրիել Գյոզալյանին։ Բայց այս ամիսների ընթացքում մամուլը չի դադարել գրել, որ Սահակյանը ոչ բացահայտ պայքար է տարել Գյոզալյանի դեմ, համայնքապետերին հրահրել կաթվածահար անել մարզպետի աշխատանքները, չենթարկվել նրան, չայցելել մարզխորհրդի նիստերին։ Սահակյանը հույս ունի, որ այդ ճանապարհով կարող է նորից վերականգնել նախկին դիրքերն ու պաշտոնը, որում եղած ժամանակ բազմաթիվ կոռուպցիոն պատմություններ են նրան վերագրվել։ՏԻՄ ընտրությունների նախաշեմին նույնպես տեղեկություններ ի հայտ եկան, որ Սահակյանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերելու, բոլոր համայնքներում իր թեկնածուներին է առաջադրելու ու նրանց հաղթանակի համար միջոցներ չխնայելու։ Աշտարակում առաջադրվել է 7 թեկնածու, ինքնաբացարկ ներկայացրած Անտոնյանից բացի մրցելու հայտ են ներկայացրել ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Արշալույս Մեջլումյանը, գործարար Ռազմիկ Տերտերյանը , անկուսակցական Թովմաս Շահվերդյանը, վերջինը գործարար ընտանիքի զավակ, Գեւորգ Եդիգարյանը, որը նույնպես անհատ ձեռներեց եւ Աշոտ Ղլեչյանը՝ Աշտարակի նախկին քաղաքապետ, որի օգտին մամուլի տեղեկություններով ակտիվ լոբբինգ է անում նախկին մարզպետը։ Բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրված են բացառությամբ ԲՀԿ թեկնածուի։ Փաստն առաջին հայացքից ազատ, մրցակցային ընտրությունների նախադրյալի տպավորություն է ստեղծվում, բայց միայն առաջին հայացքից, որի ապացույցը նախեւառաջ գործող քաղաքապետի ինքնաբացարկի փաստն է։ Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն խրախուսում է Սարգիս Սահակյանին ու թույլ տալիս գործելու լայն հնարավորություն, որպեսզի ըստ էության մարզում չխախտվի բալանսը հօգուտ դաշնակցության։ Չէ որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են, գործընկերը գործընկեր, բայց կարեւորը ՀՀԿ-ի վերարտադրության գերխնդիրն է։ Հ.Գ.-Արմեն Անտոնյանից մինչեւ առաջադրումը «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է առաջադրվե-չառաջադրվելու մտադրության մասին, նա էլ վստահաբար ասել է. «Առաջադրվելու եմ: Մի՛ անհանգստացեք, ես Աշտարակը անտեր չեմ թողնի» ։ Անի Սահակյան

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am