Գաղտնիքն ինչումն է

Սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին սահմանադրական փոփոխություններից ու նոր ԸՕ հաստատումից հետո մեր երկրում առաջին անգամ ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու: Պառլամենտական կառավարման համակարգի համար կռիվ տված իշխանական ու ընդդիմադիր ուժերը ոչ վաղ անցյալում պնդում էին, թե նոր համակարգում բարձրանալու է կուսակցությունների դերը, որոնք մասն են կազմելու կառավարման համակարգի, մինչդեռ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ակնհայտ է դառնում, որ Հայաստանում գոյություն ունեցող 70-ից ավելի կուսակցություննեին կան, շնչում են մի քանիսը ու այդ մի քանիսն էլ որոշակի ակտիվություն են ցուցաբերում ՏԻՄ ընտրություններին: Բացառությամբ խոշոր քաղաքներ Գյումրիի ու Վանաձորի, որտեղ գրեթե ամբողջությամբ ներկայացված է ասպարեզում երեւացող քաղաքական ներկապնակը, ընդհանուր առմամբ պատկերը աբսուրդի է հասնում:Ընդդիմադիրներն, անշուշտ, դեռ կհասցնեն մեղքը գցել Հայաստանում տարիներ շարունակ չգործող ընտրական համակարգի վրա՝ ասելով, թե զերծ են մնացել օլիմպիական մասնակցությունից, չեն առաջադրվել ընդամենը առաջադրվելու համար, բայց սա մեծ հաշվով արդարացում է մի շարք գործոններ հաշվի առնելով: Նախ ՏԻՄ ընտրություններին գաղտնիք չէ, որ պայքարը առավելապես անհատների, այլ ոչ թե կուսակցությունների մեջ է ընթանում, ու հատկապես փոքր գյուղերում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են ու գրեթե անիրական է, որ իշխանության թեկնածու անձը մրցակիցների հանդեպ ռեպրեսիաների կդիմի, կամ ակնհայտ կեղծիքների: Բացառություններ, անկասկած կլինեն, բայց մեծ հաշվով, ՏԻՄ ընտրություններին քիչ հավանական են ավանդական մեթոդների կիրառումը: Անգամ ընդունենք, որ ընդդիմադիրների վախերն ու կասկածներն արդարացված են, որ իշխանությունն ամենատարբեր ճանապարհներով կարող է մաքրել դաշտը՝ թողնելով միայն սեփական թեկնածուին, մինչդեռ համապետական ընտրություններին պատկերն այլ է եւ իշխանության դեմ մարտնչողներն են շատ, որոնց բոլորին <<մաքրել>> հնարավոր չի լինի: Այդ դեպքում կարելի էր գոնե խոշոր քաղաքներում մասնակցել ընտրություններին,որտեղ ենթադրաբար բոլոր կուսակցությունները պետք է համախոհներ ու ներկայացուցիչներ ունենան: Իրականում ակնհայտ է, որ գործող կուսակցությունները չունեն այդքան մարդկային ռեսուրս, որպեսզի մասնակցություն ունենան ՏԻՄ ընտրություններին, թեկնածու առաջադրեն ու փորձեն գոնե պայքարել իշխանության դեմ:Սպասվում էր, որ այս ամռանն ու հատկապես աշնանը քաղաքական կյանքը սովորականից թեժ կլինի: Թերեւս, կուսակցությունները կհրաժարվեն ամառային արձակուրդներից՝ քաղաքապետի, գյուղապետերի ընտրություններին մասնակցելու եւ դրանով դեպի համապետական՝ խորհրդարանական ընտրություններ ընթանալու համար։ Աշնանային ընտրությունները փորձաշրջան են լինելու մի շարք ուժերի համար։ Բայց այդպես չէ: Հհոկտեմբերի 2-ին 2 հարյուրից ավելի համայնքներում սպասվող ընտրություններին ոչ իշխանական հաշվված ուժեր են մասնակցել: Այսօր՝ սեպտեմբերի 2-ին հոկտեմբերի 2-ին սպասվող ընտրություններում թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն է, իսկ այս պահի դրությամբ ԿԸՀ-ում զետեղված տվյալների համաձայն միայն ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ որոշ տեղերում Հայկական վերածնունդն են ակտիվություն ցուցաբերել: Որքան էլ զարմանալի է արմատական ընդդիմություն հռչակված ՀԱԿ-ը ընդամենը երկու համայնքներում է առաջադրումներ արել՝ Լոռու մարզի Ախթալա համայնքում ու Շիրակի Հացիկ գյուղում: Արթուր Բբաղդասարյանի ՀՎ-ն էլ Փանիկում, Լոռու Գյուլագարակ , Շիրակի Արեւշատ, Կառնուտ, Մեղրաշեն համայնքներում:Կարելի է ասել, որ ամենաշատ առաջադրումները եղել են ՀՅԴ-ից՝Մարտունի գյուղ,Խաչաղբյուր,Լիճք, Սևան քաղաք, Լոռու մարզի Բովաձոր , Շրակի մարզ Ազատան համայնքներում, Ախուրյանում, Ամասիայում , Արփի , Գուսանագյուղ, Կամո, Հայրենյաց, Ջաջուռ, Փանիկ, Սյունիքի մարզի Աձաջաձոր, Նորաշենիկ համայնքներում: ԲՀԿ-ն ուժերը կփորձի Ծաղկաշեն, Խաչաղբյուր, Լճավան համայնքներում, Կոտայքի մարզի Արամուս, Գեղաշեն, Զովաշեն գյուղերում, Ինչպես նաեւ Շիրակի Ախուրյան, Կապս, Կառնուտ , Ոսկեհասկ, Ջրառատ համայնքներում:Մինչդեռ այս ուժը խորհրդարանում երկրորդն է ու ակնկալիքներն ավելի մեծ էին: Մինչեւ այս պահը որեւէ այլ կուսակցությունից առաջադրում չի եղել: Զարմանալի է, որ նույնիսկ Արտաշես Գեամյանի Ազգային միաբանություն կուսակցությունն է Կարմիրգյուղում թեկնածու առաջադրել, իսկ ահա, օրինակ ՀՀՇ-ն, Ազատ դեմոկրատները, կամ ավելի երիտասարդ Քաղաքացիական պայմանագիրը, Լուսավոր Հայաստանը թեկնածուներ չունեն:Թե որն է գատնիքը, որ փոքր ընտրություններում պայքարելու անկարող ընդդիմադիրները հանկարծ հայտնվում են մեծ թատերաբեմում ու համապետական ընտրություններին տոկոսներ խփում, թող բացատրեն իրենք: Անի Սահակյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am