Պավլիկ Մանուկյանը կոչով դիմել է հայ երիտասարդությանը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը կոչով դիմել է հայ երիտասարդությանը «Սիրելի՛ հայորդի, հուլիսի 17-ին Սասնա Ծռերը որպես Թուր Կեծակի մխրճվեցին Մհերի դռան մեջ, կտրեցին դարավոր սղնիները և ցնցեցին ողջ Ագռավաքարը: Իսկ թե ինչու՞ մենք ընտրեցինք սղնիները և ոչ փականքը, քանզի մինչ այդ ով գնացել էր փականքը բանալու խճճվել էր հանգույցի մեջ և այդպես էլ ետ չէր վերադարձել: Եվ երբ արևի բարակ շողը ճեղքելով ներս ընկավ Մհերի դռնեն ներս, նկատեցին, որ Տեր-Արմեն քահանաները և որպես Մհերի խոյ խոյահարում են Մհերի դռանը Ագռավաքարի ներսից: Սիրելի՛ իմ հայորդի, դարերով մեզ խաբել են. «երբ որ բացվին դռներն հուսո»… Այդ դռներն այդպես էլ չեն բացվել, մինչև դու ինքդ չբանաս քո հուսո դուռը, քո Մհերի դուռը: Քիչ է մնում՝ դուրս քաշել Մհերի դռան մեջ մխրճված հուրհրան Թուր Կեծակին, այն է՝ համախմբվել, ինքնակազմակերպվել և քո քաջակորով ուռա՜- ով ողողել ողջ քաղաքամայր Երևանը, և քո որոտընդոստ ձայնից և կուռ շարքերից, ուժի ամբողջ լարումից կարող ես միայն դուրս հանել այդ սրբազան սուրը, որից հետո Մհերի դուռը, և Մհերը Ագռավաքարից դուրս կգա, այն է՝ համասփյուռ հայությունը տուն կգա: Այնժամ է, որ մեր գրկախառնություններից, մեր լալ ու խնդալուց մեր ցորենը պիտի դառնա «քանց մասուր», իսկ մասուրը՝ «քանց ընկույզ»: Իսկ այն Ցռան Վերգոները, որոնք կառաջնորդեն լռել կամ ընտրել փականքը, գնալով նրանք կամ մանկամիտ են, կամ՝ տկարամիտ, կամ էլ՝ ՀՀԿ-ի գորտնուկ կազմակերպությունը: Օ՜ն, ուրեմն, առա՜ջ, քաջորդի՛, «Հայաստան» վանկարկելով դեպի սրբազան սուրը, ճանապարհից սրբելով ու դեն նետելով այս անգլուխ ձիավորների երամակին, այս չարիքի իշխանությանը, ձերբազատվելով այս քսանհինգամյա տարերային աղետից: Ահա՛ այն գիտակցությունը, որ այսօր քո թունդ առած կրծքի տակ ավելի պինդ պիտի լինի, քանզի սա է գիտությունների արքան: Բոլոր գիտությունները սրանով են ծառայում և սրա ձեռքից են ջուր խմում: Օ՜ն, դեպի սրբազան Թուրը Կեծակի»:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում Մոջթաբա Խամենեին շարունակում է վճռորոշ դեր խաղալ երկրի ռազմական ստրատեգիայի ձևավորման գործում. CNN Պուտինն ու Ֆիցոն քննարկել են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում Հատուկ արտերկրից եկել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ընտրեմ․ քաղաքացի (video) Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել «Նիկոլն ի՞նչ տեսակի սունկ է օգտագործել, որ նման վիճակի է հասել»․ Վահե Մովսիսյան (video) Արա, դու ընգել ես իմ հետևից. Արա Վարդանյան (video) Դավաճաններ սպասե՛ք, մենք այդ օրը տեսնելու ենք, իսկ դուք․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Այ է՛ս խելքին եք, որ այսօր Շուշիի ազատագրության օրը նշելու փոխարեն թակարդներից եք զավզակում. Տիգրան Պասկևիչյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել. Ուշակով Նիկոլը փախել է, գիտի՝ ինչ է իրեն սպասվում․ Անդրանիկ Թևանյան (video) Մուրա՛ս, ծնկաչոք ընկնե՛ս, չի լինելու դա․․․ ժողովուրդը պատասխանը տալու է․ Տարոն Տոնոյան (video) Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Արա՛, դե պատասխան տուր․ տղուդ ու՞ր ես ուղարկել․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլին (video) «Նիկոլ ողորմելի՛, դու էդ ինչո՞վ ես պարծենում»․ Լևոն Զուրաբյան (video) Պուտին. բազմաբևեռ աշխարհը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am