Մոսկվան կրկին կփորձի՞ Բաքվի «խաթրով գնալ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտնել է, որ սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Մոսկվա: «Մոսկվայում նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություն անցկացնել` Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովի մասնակցությամբ: Այդ ընթացքում համանախագահները կհանդիպեն Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ: Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող հրատապ հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվելու այն պայմանավորվածությունների կատարման ընթացքին, որոնք ձեռք են բերվել մայիսի 16-ին Վիենայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ընթացքում», նշել է Զախարովան: Օրեր առաջ Զախարովան ուշագրավ հայտարարություն էր արել` ղարաբաղյան կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի դերակատարության վերաբերյալ նկատելով, թե ԱՄՆ-ն չի զիջի առաջնորդությունը Ղարաբաղի հարցում՝ Սիրիայում դիրքերի զիջման փոխարեն. «Չեմ հավատում, որ ԱՄՆ-ն ինչ-որ հարցում կհամաձայնվի զիջել առաջնորդությունը Ռուսաստանին: Բայց եթե այդպես լինի, ապա դա իսկական առաջխաղացում կլինի»,- մասնավորապես՝ ասել է Զախարովան: Հիմա, փաստորեն, համանախագահները Մոսկվան են պատրաստվում մեկնել: Ընդ որում, դեռ հուլիսին խոսակցություններ կային այն մասին, որ համանախագահները պետք է մեկնեն Անկարա: Սակայն ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ այցը հետաձգվեց: Այժմ Պուտինը, թերևս, կրկին է փորձում Սարգսյան-Ալիև նոր հանդիպում կազմակերպել, դրա համար որոշ դետալներ է, հավանաբար, պատրաստվում քննարկել համանախագահների հետ: Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսաստանյան օրակարգի մի շարք հարցեր։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, ինչը համապատասխան պայմաններ կստեղծի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրին, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին` ընդգծելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը օրերս Թբիլիսիում հայտարարել էր, թե «Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցությունները կարծես ճիշտ ուղու վրա են»: Բաքուն, փաստորեն ազդարարում է, որ հավատում է բացարձակապես ռուսական պլանին: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ նոր փուլ կարող է սկսվել` Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումների գործադրման առումով: Ընդ որում, բացի Սանկտ Պետերբուրգի հանդիպումը՝ ավելի վաղ, եղել է Վիեննայի հանդիպում, բայց Էլմար Մամեդյարովը դա չի էլ հիշատակում: Պարզ է, թե ինչու: Հենց այդ հանդիպմանն է Ալիևի նկատմամբ ճնշումներ կիրառվել` պահանջելով սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմներ կիրառել, ինչը բոլորովին Ադրբեջանի իշխանությունների սրտով չէ: Այսպիսով, Մոսկվան կրկին մի փորձ է անում Բաքվի ակնկալիքներին համահունչ բանակցություններ առաջ տանել: Թամար Բագրատունի

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am