Թուրքական հե՞տք գազամուղի պայթեցման փորձում. «կենացները քաղցրանում են»

Նախօրեին ուշագրավ տեղեկություն հայտնեցին վրաստանյան լրատվամիջոցները: Բեկա Բեկաուրին, ով Վրաստանի տարածքում Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի գործով մեղադրյալներից մեկն է, սպասում էր 50.000 դոլար գումարի, որը ենթադրաբար պետք է ստացվեր Թուրքիայից: Այս մասին հայտնել է «Կվիրիս պալիտրա» թերթը՝ վկայակոչելով Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկատուի ցուցմունքները: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը օգոստոսի 22-ին հայտարարել էր ահաբեկչական ակտի նախապատրաստման բացահայտման և 7 մարդու կալանավորման մասին, այդ թվում նաև` պարեկային ոստիկանության աշխատակցի: Նրանք պատրաստվում էին Արագվի գյուղի մոտ պայթեցնել գազատարը, որով բնական գազը Ռուսաստանից հասնում է Հայաստան: Նրանք բոլորն էլ այժմ նախնական կալանքի տակ են: Երբ հարցաքննության ժամանակ Բեկաուրին հարցրել են, թե ում տված առաջադրանքն է կատարել և ով է ֆինանսավորողը, նա խուսափողական պատասխան է տվել, սակայն հստակեցրել է, որ արտերկրից սպասել է 50.000 դոլար, իսկ ավելի ուշ մանրամասնել է, որ այդ գումարը սպասել է Թուրքիայից: Բեկաուրին ամեն դեպքում չի կոնկրետացրել, թե ով է պատվիրատուն: Այս խոստովանությունը խիստ ուշագրավ է: Այն կարող է իհարկե, չհամապատասխանել իրականությանը և մեղադրյալի կողմից դիտավորյալ իրական պատվիրատուին չբացահայտելու միտում ունենալ: Սակայն, եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա այստեղ լուրջ խնդիրներ կարող են առաջ գալ` Վրաստան-Թուրքիա, Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերություններում: Նախ` Վրաստան-Թուրքիա հարաբերությունների առումով, սա լուրջ  պետական նշանակության խնդիր է: Նշանակում է, եթե Թուրքիան իրոք ներգրաված է այս հանցագործությունում, ապա Վրաստանի անվտանգությանը հարված հասցնելու իրական շարժառիթները դեռ պետք է բացահայտվեն: Թուրքական հետքի նպատակը Վրաստանի՞ն, թե՞ Ռուսաստանի ու Հայաստանին վնաս հասցնելն է եղել: Բոլոր դեպքերում էլ առաջին վնասը` Վրաստանին է ուղղված, վրացական պետության վարկանիշին, որը պարտավոր է ապահովել գազամուղի անխափան գործունեությունը: Եթե թիրախը Հայաստանն է, ապա Ռուսաստանի գազամուղի նկատմամբ նման հանցագործությունը կարող է բարկացնել նաև Ռուսաստանին: Պուտին-Էրդողան վերջին հանդիպումը, որքան էլ հարաբերությունների կարգավորման լուրջ հիմք գնահատվեց, այնուամենայնիվ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններն առայժմ այնքան էլ քիչ չեն: Երեկ թուրքական «Sözcü» պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըը հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ ներկայացնելով ուշագրավ մանրամասներ: ermenihaber.am-ը հայտնում է, որ «Sözcü» թերթի էլեկտրոնային էջում տեղ գտած հոդվածում սյունակագիրը պնդում է, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահին առաջադրել է այն 7 կարևոր նախապայմանները, որոնց լուծման դեպքում երկկողմ հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն: Ըստ Աթաքլըի-ի` Պուտինը, դիմելով Էրդողանին, ասել է. 1.«Սիրիայի նկատմամբ ձեր վարած քաղաքականությունը ի սկզբանե սխալ է ընթացել: Մենք Ասադին պաշտպանում ենք ,դուք էլ արդեն համառությունից հրաժարվեք և ճանաչեք Ասադի գոյությունը»: 2. «Ղարաբաղը մեզ համար շատ կարևոր է: Գիտենք նաև, որ ձեզ համար էլ Ադրբեջանի պատճառով է կարևոր, սակայն այս հարցում զսպվածություն ցուցաբերեք: Այս խնդիրը լուծման կարիք ունի: Մեզ հակառակվելով՝ խնդիրը լուծելու փոխարեն, ավելի եք բարդացնում»: 3. «Ղրիմի հարցում դուք պաշտպանում եք մեր դեմ իրականացվող քայլերը: Եվ դա անում եք, Կովկասի որոշ երկրներում նույնպես: Սխալ եք անում: Դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը»: Եթե այս խնդիրներին գումարվի նաև Վրաստանի տարածքում Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղի պայթեցման փորձի մեջ թուրքական հետքը, ապա այստեղ «կենացներն» իսկապես կարող են քաղցրանալ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am