Հանդիպում` հին ու նոր մարտահրավերների խորքում

Չինաստանում սեպտեմբերի 4-5-ը անցկացվելիք աշխարհի 20 զարգացած երկրների ղեկավարների գագաթաժողովը: Մեծ քսանյակի գագաթաժողովում կարող է տեղի ունենալ Պուտին - Օբամա հանդիպում Սպիտակ տունը հայտնում է, որ Չինաստանում կայանալիք Մեծ քսանյակի հանդիպմանը հնարավոր է՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ոչ պաշտոնական հանդիպում ունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպիտակ տանը կայացած ասուլիսում ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը ասել է, որ հստակ չէ, թե արդյո՞ք Օբաման պաշտոնական հանդիպում կունենա Պուտինի հետ, սակայն նման բարձր մակարդակի գագաթաժողովների ընթացքում երկու առաջնորդները հաճախ են միմյանց հետ զրուցում: «Մենք սովորաբար փորձում ենք հնարավորություն գտնել երկու առաջնորդների հանդիպման համար, և զրույցի ընթացքում սովորաբար ուշադրության կենտրոնում են լինում Սիրիայի և Ուկրաինայի հարցերը», - լրագրողներին ասել է Բեն Ռոդսը: Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները բավական լարված են վերջին երկու տարիներին: Օբաման սառն է վերաբերվում Պուտինին սկսած 2014-ից, երբ Ռուսաստանը բռնազավթեց Ղրիմը, բայց նա նաև աշխատում է ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ՝ վերջ տալու համար Սիրիայում արդեն հինգ տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի կարծիքով, ռուս-ամերիկյան բանակցությունները չափազանց կարևոր նշանակություն կունենան Սիրիայում հրադադար հաստատելու համար, այսօր Ժնևում ասել է բանագնացի խոսնակ Ջեսսի Չահենը: Սեպտեմբերի 4-ից 5-ը անցկացվելիք աշխարհի 20 զարգացած երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է Օբամայի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի հետ: Օբաման Էրդողանի հետ քննարկելու է Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակը, ռազմական գործողությունները «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, ինչպես նաև Սիրիայի կայունությանը աջակցելու ուղիները: Այս մասին նույնպես հայտնել է Բեն Ռոդսը: Սպիտակ տունը դեմ է, որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում մտնեն սիրիական դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, քանի որ դա կխարխլի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միասնական ճակատը: Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում պայքարի բացառապես «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, մեկնաբանելով «Եփրատի վահան» գործողությունը, ասել է Պենտագոնի ղեկավարը: Ֆրանսիայի նախագահը ևս քննադատել է Թուրքիայի գործողությունները Սիրիայի տարածքում: «Չհամաձայնեցված միմյանց հակասող քայլերը կարող են սրել իրավիճակը», - հայտարարել է Ֆրանսուա Օլանդը: Թուրքիայի իշխանությունները ձգտում են, որ քրդական զինված ուժերը չանցնեն Եփրատ գետից արևմուտք: Ցամաքային գործողություն սկսելով Սիրիայի տարածքում՝ Անկարան հայտարարեց, որ այն ուղղված է «Իսլամական պետություն» խմբավորման և Քրդական բանվորական կուսակցության հետ կապեր ունեցող քրդական զինյալ խմբերի հետ: Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Օմեր Չելիքը երեկ ասել է․ - «Ոչ մեկը իրավունք չունի մեզ ասելու, թե ահաբեկչական որ կազմակերպության դեմ պետք է պայքարենք»: Չինաստանում Օբամա - Էրդողան հանդիպումից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 3-ին, տեղի է ունենալու Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ռուսաստանի նախագահ Յուրի Ուշակովի խոսքերով՝ «հետաքրքիր շփում տեղի կունենա, քննարկում Թուրքիայի նախագահի հետ»: Մինչ Օբամա-Պուտին հանդիպումը երեկ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի փոխգործակցության հեռանկարները հեռախոսազրույցում քննարկեցին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ «Ուշադրության կենտրոնում եղել է իրավիճակը Սիրիայում, ներառյալ այնտեղ կուտակված ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ռուս-ամերիկյան փոխգործակցության հեռանկարները։ Լավրովը կրկին ուշադրություն է դարձրել ԱՄՆ-ի հետ կապված սիրիական ընդդիմության կազմավորումների շուտափույթ տարանջատման անհրաժեշտությանը նրանց անվան ներքո թաքնվող ահաբեկիչներից, որոնք պարունակում են ակտիվ հարձակողական գործողություններն ու վայրագությունները զավթված տարածքներում»,- ասվում էր ԱԳՆ կայքում։ Այսպիսով, Օբամա-Պուտին հանդիպումը միանգամայն հավանական է առաջիկա օրերին: Թուրքիայի ու Սիրիայի խնդիրներում նրանց հանդիպումը` չնայած առկա տարաձայնություններին, կարող է որոշակիորեն ազդեցություն ունենալ տարածաշրջանային խնդիրների վրա` սիրիական ճգնաժամից սկսած, ղարաբաղյան հակամարտությամբ` ավարտված: Մետաքսյա Շալունց

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am