Որքան կարժենա ԱՄՆ-ին ու Ռուսաստանին հակառակվելը

Թուրքիայի զինված ուժերը հաշվետվություն են ներկայացրել օգոստոսի 24-ին մեկնարկած «Եփրատի վահան» գործողության արդյունքների մասին։ Այդ գործողությունն ընթացքում Թուրքիայի զինված ուժերը հաուբիցներով ոչնչացրել են 15 թիրախ։ Բացի այդ, Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի հյուսիսում ոչնչացրել են 4 թիրախ։ Ընդհանուր առմամբ 252 թիրախի հասցվել է 1125 հարված։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում թուրք զինվորականների կողմից ձեռնարկված գործողությունը հաջող է ընթանում։ Նրա խոսքով՝ գործողության ընթացքում ԴԱԻՇ-ի գրոհայիններից և քրդական աշխարհազորային ջոկատներից ազատագրվել է 400 քառակուսի կմ տարածք։ Թուրքիայի զինված ուժերը օգոստոսի 24-ին կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ անցել են սիրիական Ջերաբլուս քաղաքը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողության, որը ստացել է «Եփրատի վահան» անվանումը։ Միաժամանակ Անկարայի հասցեին Արևմուտքից հնչող քննադատություններին է միացել նաև Ռուսաստանը՝ կոչ անելով հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ռազմական գործողությունները համաձայնեցնել Ասադի վարչակազմի հետ: Պաշտոնական Անկարան հրապարակավ հայտարարեց, թե կշարունակի հարվածներ հասցնել Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող սիրիացի քրդերին, մերժելով հրադադար հաստատելու՝ Վաշինգոտնի առաջարկը: Ավելին՝ երեկ ուշ երեկոյան Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանումների է հրավիրել երկրում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասին և իր վրդովմունքն արտահայտել Վաշինգտոնից հնչող հայտարարությունների կապակցությամբ: Վերջին օրերին Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը, Պենտագոնի և Սպիտակ տան խոսնակներն առանձին-առանձին կոչեր էին հղել Թուրքիային՝ հորդորելով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում ինքնավարություն հաստատած քրդերի դեմ: «Այսօրինակ հայտարարություններն անընդունելի են և հակասում են դաշնակցային հարաբերությունների ոգուն»,- ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը, ընդգծելով՝ Անկարան շարունակելու է պայքարը «մինչև ահաբեկչական բոլոր խմբավորումները ետ շպրտվեն Թուրքիայի սահմաններից»: Ի տարբերություն Թուրքիայի, Միացյալ Նահանգները Սիրիայի քրդերին ոչ միայն ահաբեկիչ չի համարում, այլև համագործակցում է նրանց հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Հենց Միացյալ Նահանգների աջակցությամբ այս ամսվա սկզբին քրդերն «Իսլամական պետության» զինյալներից ազատագրեցին Մանբիջ բնակավայրը՝ առաջ շարժվելով դեպի Թուրքիայի սահման։ «ԱՄՆ-ը խոստացել էր, որ նրանք ետ կքաշվեն»,- հիշեցնում է պաշտոնական Անկարան, որը երբեք չի թաքցրել՝ թույլ չի տա քրդերին պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում: «Ժամանակ առ ժամանակ ամերիկացի պաշտոնյաները հավասարության նշան են դնում Թուրքիայի և Սիրիայի քրդական դեմոկրատական կուսակցությունների միջև: Սա անընդունելի է, Թուրքիան ինքնիշխան երկիր է, ՆԱՏՕ -ի անդամ, Մերձավոր Արևելքի ամենաուժեղ դերակատարներից մեկը, մենք թույլ չենք տա՝ մեզ համեմատել ահաբեկչական խմբավորման հետ»,- հայտարարել է նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը: Վարչապետ Բինալի Յըլդրըմն էլ խստորեն քննադատել է պնդումները, թե թուրքական զինուժն իրականում Սիրիա է մտել ոչ թե ահաբեկիչների դեմ պայքարելու, այլ տարածաշրջանում քրդերի առաջխաղացումը կանխելու համար: «Թուրքական զինուժը ահաբեկիչների դեմ պայքարում վեց օրում ավելի շատ հաջողություն ունեցավ, քան կոալիցիոն զորքերը՝ 6 տարում»,- գրել է նախագահ Էրդողանի կուսակցության խոսափողը համարվող Daily Sabah-ը՝ ընդգծելով՝ «Թուրքերն արդեն հոգնել են լսել՝ ինչ կարող են անել, ինչ՝ ոչ, մարդկանցից, որոնք ժամանակին խիզախություն չունեցան իրենց դիրքորոշումը պնդելու Սիրիայում: Հակառակ նրանց հորդորների՝ Թուրքիայի զինուժը պետք է մնա և կմնա այդ տարածքներում, և մեր գործը չէ, թե դաշնակից երկրները Սիրիայի քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին կամ ահաբեկչական մյուս խմբավորումներին ինչպես են վերաբերվում»: Այսօր Անկարայի հասցեին Արևմուտքից հնչող քննադատություններին միացավ նաև Ռուսաստանը՝ կոչ անելով հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ռազմական գործողությունները համաձայնեցնել Ասադի վարչակազմի հետ, որին, ըստ էության, Թուքրիայի իշխանությունը չի ճանաչում: «Ուզում ենք կրկին ընդգծել՝ ինքնիշխան պետության տարածքում ցանկացած ռազմական գործողություն պետք է համաձայնեցվի այդ երկրի օրինական կառավարության հետ: Կոչ ենք անում մեր թուրք գործընկերներին՝ ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների ժամանակ զգուշավորություն ցուցաբերել և հարվածներ չհասցնել ընդդիմադիր ու էթնիկ խմբերին, այդ թվում՝ սիրիայի քրդերին, որոնք ևս պայքարում են «Իսլամական պետության դեմ»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Ահա, բավական լուրջ իրավիճակ է ստեղծվում սիրիական ճգնաժամում: Թուրքիայի գործողությունները ոչ միայն ԱՄՆ-ն և Եվրոպական են քննադատում, այլև Ռուսաստանը: Սա նշանակում է, որ ինչ-որ պահից ընդդեմ Անկարայի ձգտումների կարող են կոնկրետ քայլեր արվել, ավելի խիստ ու Էրդողանի համար անսպասելի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am