Դիվանագիտական սկանդալին համարժեք

Սենսացիոն, ավելի ճիշտ` սկանդալային իրադարձություն է տեղի ունեցել օրերս, մի քայլ, որը հայ-ռուսական հարաբերությունները յուրովի են բացահայտում` առաջ բերելով նորանոր հարցեր: Ռուսաստանի իշխանությունները երկրից արտաքսել են ՀՀ քաղաքացի, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին, թույլ չտալով նրան դուրս գալ Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանի տարածքից: ՌԴ-ից արտաքսված Ստեփան Գրիգորյանը 1995-2000թթ. աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում դիվանագիտական բարձր պաշտոն է զբաղեցրել, զուգահեռաբար հանդիսացել է ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում: Զբաղեցրել է նաև արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը: Իր արտաքսման մասին Գրիգորյանը նամակով տեղեկացրել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին: Նամակում Գրիգորյանը նշել է, որ օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 8-ին, ժամանել է «Շերեմետևո» օդակայան, որտեղից էլ պետք է ուղևորվեր ՌԴ մայրաքաղաք՝ այցելելու հոր՝ Մոսկվայում գտնվող շիրիմին: Սակայն, օդակայանում նրան ռուս սահմանապահները կանգնեցրել են՝ տեղեկացնելով, որ Գրիգորյանի մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը: Վերլուծաբանին ներկայացվել է ՌԴ «Ելքի և մուտքի կարգի վերաբերյալ» օրենքը, որն անդրադառնում է օտարերկրացիների՝ քրեական և այլ կարգի խախտումներ պարունակող գործողություններին: «Այդ ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ վերջին 20 տարում ես Ռուսաստանում որևէ գործունեություն չեմ ծավալել»,- Բարսեղյանին ուղղված իր նամակում գրել է Ստեփան Գրիգորյանը, ընդգծելով՝ իր դեպքում էական է եղել միայն օրենքի այն կետը, որը վերաբերում է այն օտարերկրացիների արտաքսմանը, ովքեր համագործակցում են Ռուսաստանում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների հետ: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ ղեկավարած՝ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնն ակտիվորեն համագործակցում է եվրոպական հասարակական կազմակերպությունների, կենտրոնների, ժողովրդավարական ֆոնդերի հետ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ուներ: Հայտնի է, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում նույնպես ճնշել քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտների գործունեությունը»,- նամակում նշել է Ստեփան Գրիգորյանը՝ շեշտելով, որ «Շերեմետևո» օդակայանում գտնվելու ընթացքում իր ձեռքից վերցրել են անձնագիրն ու զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Ստեփան Գրիգորյանն իր նամակում տեղեկացրել է, թե արդեն իսկ դիմել է Հայաստանի արտգործնախարարությանը՝ իր իրավունքները պաշտպանելու պահանջով: «Մի քանի օր կսպասեմ պատասխանի, որից հետո ինքս գործողություններ կիրականացնեմ՝ իմ ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար »,- իր նամակն այսպես է եզրափակել Ռուսաստանից արտաքսված հայ քաղաքագետը: Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատության» ընդամենը փոխանցել են, որ զբաղվում են այս հարցով: Դրանով զբաղվում է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: «Ազատության» հետ զրույցում դեսպանության խոսնակ Լևոն Թորգոմյանն արձագանքելով դիտարկմանը՝ հնարավոր է, որ Ստեփան Գրիգորյանի արտաքսումը քաղաքական դրդապատճառներ ունի, ինչպես կարծում է հենց ինքը՝ Գրիգորյանը, ասել է՝ երբ ունենան լրացուցիչ տեղեկություններ, այդ ժամանակ էլ կհայտարարեն, թե ինչով է պայմանավորված ՌԴ իշխանությունների որոշումը: Փաստորեն, Ռուսաստանի իշխանություններն անցանկալի անձ են հայտարարել Գրիգորյանին, հաշվի առնելով ՌԴ-ի արտաքին քաղաքականությանն ուղղված նրա քննադատությունները: Հավանաբար, Ռուսաստանն արդեն «սև ցուցակ» ունի, որում Հայաստանի նաև այլ քաղաքացիներ էլ կան՝ նրանք, ովքեր քննադատում են ՌԴ իշխանություններին: Ընդ որում, Ստեփան Գրիգորյանին չի կարելի այնպիսի գործիչ համարել, որն անխնա է քննադատում ՌԴ-ին, ընդհակառակը` նա չափավոր էր քննադատում Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը: Հետևաբար, կարելի է ենթադրել, թե ՌԴ-ն ՀՀ քաղաքացիների քանի հոգանոց ցանկ ունի, որոնք ավելի կոշտ են քննադատում Կրեմլին: Կարելի է նաև ենթադրել, որ առաջիկայում ՌԴ-ի իշխանություններն ավելի կոշտ մեթոդների կդիմեն: Դե, ինչ, փաստորեն, Հայաստանի ոչ ցանկալի քաղաքացիների ցուցակ ունի մեկ պաշտոնական Բաքուն` Հայաստանի հակառակորդը, մեկ էլ` Մոսկվան: Սա խիստ ուշագրավ իրավիճակ է, որովհետև, եթե մի դեպքում Հայաստանի ու Արցախի թշնամին է, մյուս դեպքում` ռազմավարական դաշնակիցն է: Մոսկվան, փաստացի, հաշվեհարդար է տեսնում` ահաբեկման աննախադեպ միջոցներով: Սա իր հերթին ենթադրում է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կրկին Հայաստանից ինչ-որ մի հարցում դժգոհ է ու անցել է պատժիչ գործողությունների... Թամար Բագրատունի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am