Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Նուևո-Լարեդո քաղաքում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին, դաշնային ուժերի և հանցագործների միջև փոխհրաձգության արդյունքում սպանվել է 11 մարդ՝ գրում է korrespondent.net-ը:
Բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բանակային ստորաբաժանումները պարեկություն են կատարել տեղանքում:
Հանցախումբը առաջինն է հարձակվել զինվորականների վրա: Նրանք միանգամից մի քանի ավտոմեքենաներով մոտենալով՝ սկսել են կրակել զինվորների ուղղությամբ: Ի պատասխան՝ զինվորները նույնպես կրակ են բացել: Հանցագործների մի մասը փախել է հարձակման վայրից, պարեկները հետապնդել են նրանց և հայտնաբերել մոտ մեկ ժամ անց: Սկսվել է նոր փոխհրաձգություն:
Սպանվել են 10 հանցագործներ և մեկ կին, որին պատահաբար է դիպել գնդակը:
Տամաուլիպասը համարվում է ԱՄՆ թմրանյութերի մատակարարման վերահսկողության համար դիմակայող մեքսիկական երկու խոշոր կարտելների կենտրոն:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը