Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նժդեհի փողոցի բնակիչ, 43-ամյա Գագիկ Կարապետյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 ZD 183 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Դիլիջան քաղաքի Կալինին փողոցի բնակիչ, 41-ամյա Արթուր Ալիխանյանի վարած ЗИЛ մակնիշի 20 ԼՕ 733 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևոր, Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 26-ամյա Արսեն Սաֆրազյանը տեղում մահացել է, իսկ Գ.Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Մինչ փրկարարների ժամանումը վիրավորին քաղաքացիներն են օգնություն ցուցաբերել, ով էլ օպերատիվորեն ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րրդ սպայական 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Էդգար Բալոյանը և ավագ փորձագետ Արթուր Մելիքյանը: Փաստի առթիվ Է. Բալոյանի կողնից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր.-ի 242 հոդվածի, 2-րդ մասի հատկանիշով: Գ, Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Գ. Կարապետյանը աշխատում էր «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում, իսկ ЗИЛ-ը բարձված է եղել վառելափայտով: 07-ի հարվածն այնքան ուժգին է եղել ЗИЛ-ին, որ 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բարձունքում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Այ է՛ս խելքին եք, որ այսօր Շուշիի ազատագրության օրը նշելու փոխարեն թակարդներից եք զավզակում. Տիգրան Պասկևիչյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել. Ուշակով Նիկոլը փախել է, գիտի՝ ինչ է իրեն սպասվում․ Անդրանիկ Թևանյան (video) Մուրա՛ս, ծնկաչոք ընկնե՛ս, չի լինելու դա․․․ ժողովուրդը պատասխանը տալու է․ Տարոն Տոնոյան (video) Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Արա՛, դե պատասխան տուր․ տղուդ ու՞ր ես ուղարկել․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլին (video) «Նիկոլ ողորմելի՛, դու էդ ինչո՞վ ես պարծենում»․ Լևոն Զուրաբյան (video) Պուտին. բազմաբևեռ աշխարհը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա Ինչպես Փաշինյանը փախավ զինվորից․ «Զորացրի, թող գնա բիսեդկեքում պպզի» (video) «Սևանի գժանոցում Նիկոլի խոսքը լսել են, ասել՝ դեղերի դոզան ավելացրեք»․ Արա Վարդանյան (video) Պեսկով. Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնության հասնելու ճանապարհը երկար է Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթն ավարտվեց Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը կհանվի ՀՀ տոնացույցից՝ թուրքերի պահանջով. Գեղամյան «Վահագն Խաչատուրյա՛ն, հայտնվեցիր Նիկոլի տակ»․ Լևոն Զուրաբյան (video) Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Արցախը նայում է մեզ․ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել ազգ. Բագրատ Սրբազան Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մայիսի 9-ի խորհուրդը լուսավորելու է մեր ճանապարհը դեպի հաղթանակ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am