«Իրավունք». Ողբերգություն Շիրակի մարզում

Սեպտեմբերի 1-ի նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում հայտնաբերվել է 12-ամյա երեխայի դի՝ կախված վիճակում։ Երեխայի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնել) 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հատկանիշներով։ Այսօր Հովհաննեսին կհուղարկավորեն, մինչդեռ նրա նման քայլի պատճառը դեռ ոչ ոքի հայտնի չէ։ Եթե, իհարկե, դա իրոք նրա քայլն է եղել։ Համենայն– դեպս՝ գյուղապետ Սամսոն Բարսեղյանի խոսքով.   Ոչ ոք Հովհաննեսից նման բան չէր սպասում, ինքներս էլ բան չենք հասկանում։ Նորմալ, իրենց քրտինքով ապրող ծնողների երեխա Էր։ Ամբողջ գյուղը շոկի մեջ Է։ Ընտանիքի մինուճարն Էր, սոցիալապես անապահով, բազմանդամ ընտանիքի երեխա։ Տուն Էլ չունեին, ուրիշի մեկ սենյականոց տանն են ապրում։ Երեխան շատ ակտիվ, դրական բնութագրվող տղա Էր, ոչ մի անգամ ինչ-որ սխալ պահվածք չենք նկատել։ Զուսպ, համեստ, միևնույն ժամանակ՝ կյանքով լեցուն տղա Էր։ Ողջ գյուղն Է սգում Հովհաննեսի համար, նման բան ոչ ոք Էդ Էրեխուց չէր սպասում։   Տեղի ունեցածի պատճառների մասին Հովհաննեսի դպրոցի տնօրեն Արտուշ Միքայելյանը ուսուցչական կազմը և համադասարանցիները ևս քիչ պատկերացում ունեին։ Նրանց համար սա, ինչպես իրենք են ասում, «սեպտեմբերմեկյան ողբերգական անակնկալ էր, որը երբեք չի մոռացվի»։ Տնօրենի պնդմամբ՝ Հովհաննեսը նման մտադրություն չի ունեցել, անգամ դեպքի օրը գնացել է դպրոց, մասնակցել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորին նվիրված միջոցառման փորձին.   - Աշխույժ, շատ ռիսկով, ժպտերես տղա էր։ Բավարար առաջադիմություն ուներ Հովհաննեսը, բայց շատ ըմբռնող Էր, խելացի, ընկերասեր։ Նրա վարքագծի մեջ ոչ մի շեղում չի նկատվել, անգամ ամռան ընթացքում դպրոցի 13 աշակերտների թվում Հովհաննեսը մեկնել Էր Հանքավանի պիոներական ճամբար։ Ես Էլ ընթացքում գնացել եմ այնտեղ. Հովհաննեսը շատ ոգևորված շախմատ էր խաղում, և երբ ինձ տեսավ, վազեց, գրկախառնվեց, ասաց, որ իրեն շատ լավ Է զգում և, որ մյուս տարի ևս իրեն անպայման ուղարկենք այս ճամբար։   Այսքանից հետո տեղի ունեցածի դրդապատճառի մասին ես ինքս դժվարանում եմ կարծիք հայտնել։   - Կարո՛ղ էր սոցիալապես անապահով վիճակը տղային դրդԵլ նման քայլի։   -  Հաստատ չէ։ Ճիշտ է, իրենք ապրում են շատ փոքր, նեղվածք մի սենյակի չափ տանը, որն անգամ իրենց սեփականը չէ, բայց շատ համերաշխ էին, երբեք սոցիալական խնդիրներից չեն դժգոհել։ Ընտանիքի հայրը արտագնա աշխատանքի էր գնացել։ Սովորական՝ իրենց քրտինքով ապրող մարդիկ էին։     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում Մոջթաբա Խամենեին շարունակում է վճռորոշ դեր խաղալ երկրի ռազմական ստրատեգիայի ձևավորման գործում. CNN Պուտինն ու Ֆիցոն քննարկել են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում Հատուկ արտերկրից եկել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ընտրեմ․ քաղաքացի (video) Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am