Հայտնի են ամերիկյան այն10 ավիաընկերությունները, որոնք իրավունք են ստացել կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Կուբա: Ընկերությունների ցանկը հրապարակել է ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը: Այդ ավիաընկերություններն են՝ Alaska Airlines, American Airlines, Delta Air Lines, Frontier Airlines, JetBlue, Silver Airways, Southwest Airlines, Spirit Airlines, Sun Country և United Airlines-ը: Интерфакс-ի տեղեկացմամբ՝ նրանք կիրականացնեն օրական մինչև 110 կանոնավոր չվերթ: Սպասվում է, որ կանոնավոր չվերթները դեպի Կուբա կսկսվեն 90 օրից: Օգոստոսի 31-ին, վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ, ուղևորատար ինքնաթիռը չվերթ է իրականացրել ԱՄՆ-ի և Կուբայի միջև: JetBlue ընկերության ինքնաթիռով Հավանա է ժամանել ԱՄՆ տրանսպորտի նախարար Էնթոնի Ֆոքսը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը