Վենեսուելայի ընդդիմությունը մայրաքաղաք Կարակասի փողոցներ հազարավոր մարդկանց է դուրս բերել, որոնք նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկության հարցով հանրաքվե են պահանջում: Ըստ BBC-ի՝ ամբողջությամբ ճերմակ հագած ցուցարարները «Փոփոխությունների ժամանակն է» գրությամբ պաստառներ են պարզել:
Երկիրը խորը տնտեսական ճգնաժամի մեջ է, որի պատճառը Մադուրոյի հակառակորդները համարում են նրա անարդյունավետ քաղաքականությունը: Կառավարությունն իր հերթին ընդդիմությանը մեղադրում է ցույցերով երկրում հեղաշրջում իրականացնելու փորձի համար:
«Եթե նրանք ինչ-որ բան են ծրագրել՝ հեղաշրջում կամ բռնություն, ապա կառավարությունն անսպասելի եւ կործանարար պատասխան կտա»,- ասել է Մադուրոն:
Միայն Կարակասի Չակաո շրջանում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ շուրջ 500 իրավապահներ են հետեւում անվտանգությանը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը