Ով խոսի, դու լռիր

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հերթական առիթը բաց չի թողել ու կրկին փայլել է իր <<տաղանդով>>՝ ցույց տալով, որ պալատական ծաղրածուներին եկել են փոխարինելու քաղաքական գործիչները: Լեհաստանում մասնակցելով «Համերաշխություն և ինքնիշխանություն» խորագրով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովին, տիկինը սրտառուչ ելույթ է ունեցել՝ մի շարք անթույլատրելի հայտարարություններ անելով: Անթույլատրելի այն իմաստով, որ ով ով, բայց Նաղդալյանը մասնավորապես Արցախի անկախության ու այդ այնտեղ կայացած դեմոկրատական համակարգերի մասին խոսելու իրավունք չունի: Հայաստանի ԱԺ փոխնախագահը անդրադարձել է Արցախի խնդրին, հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է` անկախ իր կարգավիճակից, և նրա ժողովուրդը պատկանում է եվրոպական ընտանիքին, ապա խնդրի կարգավորման գործընթացում առանձնապես կարևորել և անփոխարինել համարել Եվրոպայի դերը: «Տարբեր մակարդակներում Եվրամիությունը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, որը հանդիսանում է միակ միջազգայնորեն լիազորված մարմինը` կոչված աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` հիմնվելով միջազգային իրավունքի երեք սկզբունքների ` ինքնորոշման իրավունքի , տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման վրա»,- իր ելույթում հիշեցրել է ԱԺ փոխխոսնակը` հույս հայտնելով, որ Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը և խնդրի համապարփակ լուծման համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր նվիրվածությունը գուցե հաջողեն կոտրել ադրբեջանական քաղաքականության սառույցը և կամուրջ դառնալ` նպաստելով վստահության կառուցմանը: Մի կողմ թողնենք խոստովանությունը, որ իշխանությունը, որի ներկայացուցիչն է նաեւ տիկին Նաղդալյանը,ըստ ամենայնի հոգու խորքում զղջում է, որ Հայաստանը տարավ ոչ թե քաղաքակիրթ Եվրոպա, ինչպես Արցախի պարագայում է, ու ինչի մասին ակնածանքով խոսում է ԱԺ փոխխոսնակը, այլ Եվրասիական միություն, որից որեւէ ակնկալիքի մասին ոչ Հերմինե Նաղդալյանը, ոչ էլ իշխանության այլ ներկայացուցիչ չեն համարձակվում բարձրաձայն հայտարարել: Սակայն, եթե Հերմինե Նաղդալյանին թվում է, որ քաղաքակիրթ Եվրոպայի հիշողությունն այնքան կարճ է, որ հարազատ կուսակցության պես մոռացության է մատնելու տիկնոջ աղմկահարույց հայտարարությունները, մասնավորապես, Արցախի <<տարածքները>> վաղ թե ուշ հանձնելու վերաբերյալ, ու եթե իշխող կուսակցության ներկայացուցչին թվում է, որ նման հայտարարություն անող մարդը բարոյական իրավունք ունի միջազգային հարթակներում խոսել Արցախի անկախության մասին, առավել եւս հոխորտալ Եվրամիությանը,ակնկալիքների մասին բարձրաձայնել, ապա գործ ունենք անմեղսունակության ու խեղկատակության հետ: Ժողովրդավարության, մարդու իրավունքի պաշտպանության, ազատության եւ անկախության հարցում արցախցիների միջազգային հանրությունից ունեցած որեւէ ակնկալիքի մասին միջազգային որեւէ ամբիոնում խոսելուց առաջ Հերմինե Նաղդալյանը նախ ճիշտ կանի հաշիվ տա ինքն իրեն, թե ինչ իրավունքով նման հայտարարություն անում: Երբ Նաղդալյանն ամիսներ առաջ ասում էր, որ մենք <<այդ հողերը չենք ուզում եւ վաղ թե ուշ պետք է հանձնենք Ադրբեջանին>>, մտածում էր արդյոք, որ արցախցիների իրավունքների մասին, այն մասին, որ բացառությամբ արցախցիների որեւէ մեկը, առավել եւս հայաստանյան պաշտոնյա իրավունք չունի իրենց փոխարեն վճռելու՝ պետք են, թե ոչ այդ տարածքները, որոնք արյամբ են ձեռքբերվել: Բայց սույն տիկինը ներվում է ցանկացած արարք, կասկած չկա, որ այս անգամ էլ նրան կներեն թեկուզ, որ ծաղրի առարկա դարձրեց ոչ միայն իրեն, այլեւ մեր երկրի վարկանիշը:   Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am