Մնում է միայն գովաբանել Պուտինի միջնորդությունը

«Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցությունները, կարծես, ճիշտ ուղու վրա են», - Թբիլիսիում Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը` պետերբուրգյան հանդիպումը բնութագրելով որպես բանակցային պրոցեսի «կարևոր դրվագ»: «Տրամադրվածություն և համոզմունք կա, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, ինչն իր հերթին կարող է բանակցային պրոցեսում բեկման հանգեցնել: Մենք կարծում ենք, որ նման հնարավորությունն առկա է: Խնդիրը շատ հստակ է․ մենք դա անվանում ենք փոխշահավետ իրավիճակ, երբ ստեղծված կացությունից շահած կարող են դուրս գալ ոչ միայն այն մարդիկ, ովքեր ենթարկվել են էթնիկ զտման և ներքին տեղահանվածներ են դարձել, այլև պետություններն ու կառավարությունները: Այս ամենը կարող է փոխշահավետ համագործակցության հսկայական հնարավորություններ ստեղծել», - նշել է Մամեդյարովը: «Քաղաքական կամք․ ահա այն հիմնական գործոնը, որն անհրաժեշտ է ղարաբաղյան կարգավորման բանակցային պրոցեսում բեկում ապահովելու համար», - համոզմունք է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը՝ պնդելով․ - «Համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և միջազգային իրավունքի նորմերի, արդեն իսկ ընդունված բանաձևերի ու փաստաթղթերի, այդ թվում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հանդեպ հարգանք ցուցաբերելու դեպքում, մենք ի վիճակի կլինենք ընդհանուր հայտարարի գալ, ինչի շնորհիվ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում կհաստատվի: Դա նախևառաջ շահավետ է լինելու Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն իր թբիլիսյան այցի ընթացքում չի շրջանցել նաև Վրաստանի հետ համատեղ իրականացվող էներգետիկ և տրանսպորտային նախագծերի, նախևառաջ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության թեման: Մամեդյարովի համոզմամբ, Հայաստանը շրջանցող այս երկաթուղու շինարարությունն ավարտին կհասցվի արդեն առաջիկա ամիսներին․ - «Վրաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում, իմ լավ բարեկամ Միխաիլ Ջանելիձեի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի հետ մեկտեղ, ինձ ևս գնացքով մինչև թուրք-վրացական սահման հասնելու բացառիկ հնարավորություն ընձեռվեց: Կարծում եմ, որ ինչպես և խոստացվել է, այս տարի արդեն շահագործման կհանձնվի երկաթուղու վերջին՝ թուրքական հատվածը»: Այսօր, երբ չի երևում ղարաբաղյան բանակցային գործընթացն ինչպես պետք է շարունակվի`Ադրբեջանը կրկին խոսում է այն մասին, թե` «ճիշտ ուղղությամբ ենք շարժվում» և բանակցային պրոցեսում «բեկման հանգելու» հնարավորության մասին: Բաքուն մատնանշում է, թե ինչպես պետք է հասնել «բեկման», դրա համար, ըստ Ադրբեջանի` «Քաղաքական կամք» է անհրաժեշտ: Ղարաբաղյան կարգավորման բանակցային պրոցեսում բեկում ապահովելու համար, ինչպես միշտ, Բաքուն հղում է կատարում իր համար ցանկալի փաստաթղթերին` ՄԱԿ-ի բանաձևերին, ընդ որում, առանց դրանք անաչառորեն ներկայացնելու, և միջազգային իրավունքի նորմերը` յուրովի պատկերացնելով ու ներկայացնելով: Բայց ամենակարևոր խոստովանությունն այն է, որ Բաքուն շեշտում է, որ հենց Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո են ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ճիշտ ուղու վրա հայտնվել: Էլ ինչպե՞ս Բաքուն հասկացնի, որ բացառապես Պուտինի միջնորդությամբ բանակցություններին է կողմ, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափին: Չէ՞ որ այդ ձևաչափում նեղում են Ալիևին, պահանջներ են ներկայացնում` սահմանային միջադեպերի ուսումնասիրության և այլն: Իսկ Պուտինը` համաձայն է, թերևս, Բաքվի բոլոր պահանջների հետ: Պարզապես, ուշանում է դրանց կյանքի կոչելը: Իսկ Ալիևին այլ բան չի մնում, քան շարունակաբար գովաբանել Պուտինի միջնորդությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am