Իսկական պատուհաս` երկրի գլխին

Հանրությանն անհայտ պայմաններում «Գազպրոմ»-ին ունեցած 300 միլիոն դոլար պարտքը փակելուց շատ չանցած պարզվում է, որ Հայաստանի կառավարությունը նոր, հսկայածավալ պարտք են կուտակել ռուսաստանյան մոնոպոլիստին: «Ազատության» հարցմանն ի պատասխան «Գազպրոմ Արմենիա»-ից հաստատեցին տեղեկությունը, որ Հայաստանի կառավարությանը պատկանող Երևանի ՋԷԿ-ը այս հուլիսի դրությամբ «Գազպրոմ Արմենիա»-ին պարտք է եղել 52.3 միլիոն ԱՄՆ դոլար, թեև ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը հավելեց՝ պարտքի զգալի մասը մարվել է: Հարցին, թե որքան է «Գազպրոմ Արմենիա»-ին Երևանի ՋԷԿ-ի պարտքը, Սարդարյանն արձագանքեց․ - «Այս պահի դրությամբ կոնկրետ գումարի չափի մասին չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է պարտքին, ապա պարտքը առաջացել է մատակարարված գազի և էլեկտրաէներգիայի համար: Ընդ որում, կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի առջև կուտակված պարտքի զգալի մասը մարվել է դրամական միջոցներով»: Իսկ հարցին, թե երբ է առաջացել այդ պարտքը, Սարդարյանը պատասխանեց․ - «Պարտքը առաջացել է 2015 թվականից: Ես կարծում եմ, թե ինչու է առաջացել հարցը ճիշտ կլինի ուղղել «Երևան ՋԷԿ»-ին: Թե ինչու և ինչ պատճառներով է առաջացել պարտքը, կարծում եմ, նրանք ավելի հստակ կպատասխանեն»: «Գազպրոմ Արմենիա»-ի լրատվական ծառայության ղեկավարը հերքել է, թե քննարկվում է նշված պարտքի դիմաց «Երևան ՋԷԿ»-ը փոխանցել «Գազպրոմ Արմենիա»-ին․ - «Այդ հարցը չի քննարկվում, և «Գազպրոմ Արմենիա»-ն նման մտադրություն չունի: Ինչպես արդեն ասացի, ներկայումս վճարային պարտավորությունների մնացած մասի վճարման եղանակի շուրջ համապատասխան քննարկումներ են ընթանում, որքան ես տեղյակ եմ: Եվ կարծում եմ, առաջիկայում լուծման եղանակները կգտնվեն, և պարտքը կմարվի ամբողջությամբ»: Նա հավելել է, որ այս պահին ՋԷԿ-ը նոր պարտք չի կուտակում․ - «Ոչ: Ինչպես ես արդեն նշեցի, ներկայումս ընթանում են քննարկումներ պարտքի մարման եղանակների շուրջ և հարցը արդեն, բնականաբար, դուրս է գալիս»: Պատասխանելով հարցին, թե արդյոք «Գազպրոմ Արմենիա»-ին պարտք ունի Հայաստանի կառավարությանը պատկանող որևէ ընկերություն, Շուշան Սարդարյանն ասաց․ - «Ոչ: Բոլոր ընկերությունները ապահովում են հարյուր տոկոս գանձումներ: Միակ պարտք կուտակած ընկերությունը Երևանի ՋԷԿ-ն էր»: Իսկ թե այժմ որքան է պարտք Երևանի ՋԷԿ-ը «Գազպրոմ Արմենիա»-ին, որն ամբողջովին պատկանում է «Գազպրոմ»-ին, հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ինչպես է մտադիր Հայաստանի կառավարությունը մարել պարտքի մնացած մասը: Հիշեցնենք, որ «Գազպրոմ»-ին Հայաստանի ունեցած նախորդ պարտքը՝ 300 միլիոն դոլար, մարվեց սկանդալով: 2013թ. դեկտեմբերին ՌԴ նախագահ Պուտինի երևանյան այցի ժամանակ ստորագրվեց փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ»-ին հանձնեց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը: Գործարքից հետո միայն հայաստանյան հանրությունը անակնկալ տեղեկացավ, որ երկիրը տարիների ընթացքում ռուսաստանյան ընկերության առջև կուտակել է 300 միլիոն դոլար պարտք և 20 տոկոս բաժնեմասը փոխանցվել է այդ պարտքը մարելու համար: Ի՞նչ է ստացվում: «Գազպրոմ»-ին ունեցած 300 միլիոն դոլար պարտքը փակելուց քիչ անց պարզվում է, որ Հայաստանի կառավարությունը կրկին ահռելի պարտք է կուտակել ռուսաստանյան մոնոպոլ հսկային: Մինչև ե՞րբ: Որքան կարելի է հանդուրժել այս իրավիճակը: Ո՞վ է պատասխան տալու: Ինչու՞ և ինչպե՞ս են գոյանում այդ մեծ պարտքերը: Ինչո՞ւ մեր երկիրը հայտնվում այսօրինակ անհասկանալի պարտքերի մեջ: Ակնհայտ է, որ Հայաստանի էներգետիկ համակարգում չլուծվող խնդիրներ կան: Հայաստանի իշխանությունը պարզապես չի կարողանում ապահովել երկրի էներգետիկ համակարգի անվտանգությունը: Այս համակարգում պարտքերի վերջը չի երևում: Նախևառաջ` դրա պատճառների մեկն այն է համակարգում ոչ-թափանցիկ կառավարում է, ինչը խորը համակարգային խնդիրներ է ստեղծում: Տնտեսագետները չեն բացառում, որ նույն այդ Երևանի ՋԷԿ-ը ինչ-որ իր գումարներից «Նաիրիտ»-ի կամ այլ բնագավառի վրա ծախսեր է արել, որն էլ որոշ ժամանակ անց կրկին օրակարգային հարց կդարձնի գազի թանկացման հարցը: Հայաստանի էներգետիկ համակարգը պատուհաս է դարձել մեր երկրի գլխին: Ու չի նկատվում ցանկություն` վերջակետ դնելու այս ամենին: Թամար Բագրատունի

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am