Գիտելիքի և դպրության օրը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Գիտելիքի և դպրության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի և ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ զինված ուժերի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ կրթության և գիտության նախարարը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ, հանրապետության այլ բուհերի ռեկտորներ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, կուրսանտներ: Զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման և օծման արարողությունից հետո Հանրապետության Նախագահը և արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել խաչքարին, հարգանքի տուրք մատուցել: 18681 Բացման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի և հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքի բացման արարողության կապակցությամբ: Նախագահը շրջայց է կատարել հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ուսումնառության պայմաններին: Բուհի պատասխանատուների ներկայացմամբ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի շահագործումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն արդյունավետ կազմակերպել և անցկացնել սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, այլև ստեղծել ռազմական գիտության տեսության մշակման համար ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ նախադրյալներ: Ֆակուլտետի կազմում մտնում են միջազգային և ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական ամբիոնները: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողության կապակցությամբ Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, կուրսանտներ, Հարգելի՛ հյուրեր, Հայաստանի համար այսօր ուշագրավ օր է, քանզի հավաքվել ենք մեր զինված ուժերի զինվորական կադրերի պատրաստման առաջատար կրթօջախում` Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողության կապակցությամբ: Նման ուսումնական հաստատության ստեղծման համար հավասարաչափ պարտական ենք ինչպես մեր ռազմական գերատեսչության մասնագետների եռանդին ու ջանասիրությանը, այնպես էլ մեր բարեկամ և գործընկեր պետությունների ակադեմիական փորձին: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրվել ամբողջական սպայական կրթություն ապահովելու գործընթացը` նախազորակոչային պատրաստությունից մինչև ավագ և բարձրագույն սպայական կազմերի կրթության փուլերը: Կարծում եմ՝ սա լուրջ ձեռքբերում է: 18679 Սպայակազմն, ըստ էության, պետության ողնաշարն է, և հավատում եմ, որ այդ ամրությունն ուժեղանում է նրանց գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմամբ: Այս գործընթացում առանցքային դերերից մեկը պատկանում է ռազմական կրթությանը: Բարձրագույն ռազմական կրթության այս հաստատությունը գումարտակ-բրիգադ օղակում մեր հրամանատարներին և շտաբային սպաներին կտրամադրի համազորային, համատեղ, համապետական և բազմազգ օպերատիվ միջավայրում կողմնորոշվելու, որոշում ընդունելու և գործելու իմացություն՝ զուգահեռաբար ապահովելով նրանց որակավորումը՝ որպես ռազմական կառավարման մագիստրոսներ: Համոզված եմ, որ հրամանատարաշտաբային ֆակուլտետը դառնալու է քննադատական, ստեղծագործական և համակարգային մտածելակերպով օժտված հայոց զինուժի ավագ սպայակազմի կրթության դարբնոցը: Այժմ ցանկանում եմ խոսքս հղել ֆակուլտետի ունկնդիրներին: Հարգելի՛ սպաներ, Այսօր մեկնարկում է ձեր մագիստրոսական ուսումնառության փուլը, որտեղ ձեռք եք բերելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ապագա առաջնորդներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնցից առանցքային են կառավարման գիտությունը և ղեկավարման արվեստը: Հայաստանը յուրահատուկ երկիր է՝ եզակի մարտահրավերներով ու դերակատարությամբ: Մեր հայրենիքն ունի շատ ուժեղ կողմեր, որոնցից ամենավառը հայ մարդն է՝ իր ստեղծագործական մտքով և արարելու անսպառ էներգիայով: Հրամանատարաշտաբային ֆակուլտետում ձեռքբերվելիք առաջնորդական գիտելիքներն ու հմտությունները ձեզ կուղղորդեն բարդ առաջադրանքների կատարման և մարտահրավերների չեզոքացման հարցում, կներարկեն անորոշ իրավիճակներում վերադասի մտադրությունը խորը ըմբռնելու և հստակ գործողության մտահղացման միջոցով ենթակաների գործողությունները ուղղորդելու մնայուն հատկանիշներ: Ապրիլյան մարտական գործողությունները գալիս են կրկին հաստատելու, որ հայրենիքի պաշտպանությանն անվերապահ նվիրվածությունը մեր բանակին հաղորդում է դիմահար, առանց օտարի վրա հույս դնելու, բախման մեջ ախոյանի քանակն ու զինանոցը չեզոքացնելու մրցակցային առավելություն: Այդ մրցակցային առավելությունն է, որ գոյամարտի հենց առաջին օրերից և բանակաշինության բոլոր տարիներին եղել ու մնում է մեր զինուժի հաղթաթուղթը, որը առօրյա ծառայության և մարտական գործողությունների ժամանակ պետք է պահեն ու զարգացնեն նաև հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտները: Հարգելի՛ սպաներ, Դուք եք ձևավորելու Հայաստանի Հանրապետության ապագա ռազմական ղեկավարությունը: Իմ ցանկությունն է, որ ձեր կյանքի այս հատվածն ընդունեք որպես պրոֆեսիոնալ սպաների կայացման կարևորագույն ուղենիշ: Շնորհավորելով բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ համոզված եմ, որ ձեր կողմից ձեռքբերվելիք գիտելիքների և հմտությունների հետ մեծ հույսեր են կապում մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, ձեր անմիջական հրամանատարներն ու գործընկերները, բայց ամենակարևորը` ձեր ենթակաները: 18677 Եվ քանի որ այսօր սեպտեմբերի 1-ն է, օգտվելով առիթից, այս խորհրդանշական վայրից ուզում եմ ուղերձով դիմել Հայաստանի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այսօր դպրոց ու բուհ են գնացել:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում Մոջթաբա Խամենեին շարունակում է վճռորոշ դեր խաղալ երկրի ռազմական ստրատեգիայի ձևավորման գործում. CNN Պուտինն ու Ֆիցոն քննարկել են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում Հատուկ արտերկրից եկել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ընտրեմ․ քաղաքացի (video) Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am