Գեներալի որդին իրեն կրակը գցեց

Էջմիածնում սեպտեմբերի 18-ին սպասվող քաղաքապետի ընտրությունները սպառնում են վերածվել թեժ մարտերի: Մրցասպարեզում են գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն ու Էջմիածնի ավագանու նախկին անդամ, ինքնաառաջադրված Արթուր Թումանյանը՝ Սմերտ մականունով: Կարեն Գրիգորյանն իր հոր հնարավորություններից բացի վայելում է նաև Հանրապետական կուսակցության աջակցությունը: Արթուր Թումանյանին, Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն, աջակցում են նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը և Գրիգորյանների մյուս հակառակորդները: Արթուր Թումանյանին է աջակցում անգամ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին՝ Արշալույս գյուղի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, որի հարաբերությունները հորեղբոր հետ թշնամական են: Մրցապայքարն առայժմ ընթանում է միմյանց նկատմամբ մեղադրանքներ, անգամ հայհոյանքներ հնչեցնելու մակարդակով, ընդ որում,  այդ պայքարում ոչ թե երկու թեկնածուներն են, այլեւ նրանց համակիրները, որոնք Կարեն Գրիգորյանին եւ, առհասարակ, Գրիգորյանների դինաստիային մեղադրում են սուրբ քաղաքում վախի մթնոլորտ հաստատելու, մարդկանց ահուսարսափի մեջ պահելու, վարորդների հետ սեփական հաշվեհարդարը տեսնելու եւ իրենց համար ոչ ցանկալի վայրերում կայանելու համար անվադողերը պատռելու, քաղաքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը յուրացնելու եւ շատ ու շատ հարցերում: Այսօր Կարեն Գրիգորյանը որոշել է թոթափել իրեն հասցեագրված մեղադրանքները եւ փորձել քաղաքակիրթ երեւալ, բայց ստացվել է ինչպես միշտ:Նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որով իր մրցակից Արթուր Թումանյանին բանավեճի առաջարկ է արել: Էջմիածնի քաղաքապետը, մասնավորապես, գրել է. «Էջմիածնի քաղաքապետի «այլընտրանքային» թեկնածու ներկայացող պաչկին` Թումանյան Արթուր, Աբգարյան Հրաչ, Զնդո, Ճոյտ, հրավիրեցի քաղաքակիրթ բանավեճի («Հայկական ժամանակ», 27.08.2016թ., էջ 3), սակայն, այդպես էլ արձագանք չեղավ: Հիմա խոսքս ուղղում եմ կոնկրետ թեկնածուին` Արթուր Թումանյանին` ակնկալելով իր խոհեմությունը, հայրենասիրությունը, քաղաքի նկատմամբ սերն ու հարգանքը: Եկ որեւէ ձեւաչափով բանավիճենք` կա՛մ մամուլի ակումբում, կա՛մ հեռուստաընկերությամբ, կա՛մ էջմիածնեցիների ներկայությամբ: Ես ներկայացնեմ իմ պատկերացրած Էջմիածնի տեսլականը: Դու էլ ներկայացրու, թե ինչու ես կամենում քաղաքապետ դառնալ, ի՞նչ ծրագրեր ես կյանքի կոչելու եւ ի՞նչ մեխանիզմով:Ես յուրաքանչյուր էջմիածնեցու կարծիքն էլ հաշվի եմ առնում, յուրաքանչյուր էջմիածնեցուց, այդ թվում` քեզանից, պատրաստ եմ լսել առաջարկներ: Դու ինձ լավ ես ճանաչում, ես ոչ միայն իմ օգտին քվեարկողների քաղաքապետն եմ. ես հավասար եմ վերաբերվում բոլորին եւ քեզ էլ վերաբերվելու եմ որպես էջմիածնեցու, ով առաջարկներ անելու, կարծիք հայտնելու իրավունք ունի»: Ոչինչ որ գեներալի երիտասարդ որդին մարդկանց հետ շփումների մեջ չի զիջում անբռնազբոս հորը ու <<պաչկա>> անվանում իրեն քննադատողերին,պետք է ավելիի կարողություն ունենա՝ նրանից ավելին ակնկալելու համար, խնդիրն այն է, որ սեփական ձեռքերով քաղաքապետը իրեն կրակն է գցել: Քաղաքացու հետ դու-ով խոսող, հրամայական տոնով շփվող քաղաքապետը առանց բանավեճի էլ հաստատել է, որ իրեն հասցեագրված մեղադրանքներից գոնե մեկը՝ քաղաքում վախի մթնոլորտի հաստատումն ու <<անհնազանդների>> նկատմամբ հաշվեհարդար տեսնելը իրականությունից հեռու չէ: Եւ ուրեմն գոյության իրավունք ունեն նաեւ զանազան պատմությունները՝ կապված Գրիգորյանների բարբարոսությունների հետ: Այն, որ ընտրապայքարի սկզբում հայտնի դարձավ, որ Հրաչիկ Աբգարյանը,որը 53 տարի ապրել է Էջմիածնում, երկու տարի առաջ դուրս է եկել գրանցումից, որի պատճառով հնարավորություն չստացավ առաջադրել թեկնածությունը: Կամ թեկնածուների առաջադրման վերջին օրը քաղաքից անհետացել է Կարեն անունով մի տղամարդ, որը րոպեներ առաջ մտել է քաղաքում մշտական բնակության տեղեկանք վերցնելու ու գործերն առաջադրելու քաղաքապետի ընտրություններին: Հետո ընկերները պատմել են, որ Գրիգորյանի մարդիկ, իմանալով մտադրությունը, առեւանգել են նրան, տարել քաղաքից դուրս ու վերադարձրել են, երբ արդեն ավարտվել է առաջադրումների վերջնաժամկետը: Կնշանակի, որ փոքրիկ գեներալի տակ հողն այնքան է սահում, որ ահաբեկվել է անվանակցի առաջադրման հեռանկարից ու դիմել անհավանական գործողությունների: Իհարկե, այս պատմություններն անապացույց մնացին, քանի որ ինչպես ամեն ինչ, Էջմիածնում ոստիկանությունն էլ է Գրիգորյաններինը, դատարաններն էլ ու բողոքելը պարապ վախտի խաղալիք է, եթե չասենք՝ ավելորդ գլխացավանք: Անի Սահակյան

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am