Կրկեսային ներկայացում Արթիկում

Թեպետ ամիսներ առաջ իշխող կուսակցության ներկայացուցիչները հորջորջում էին սահմանադրական բարեփոխումների կարեւորության մասին ու ընդգծում, որ կուսակցությունների դերի մեծացումը հանգեցնելու է բարձր որակի խորհրդարանի ու կառավարման համակարգի կայացման, սակայն ամիսներ հետո ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական գործընթացները ի չիք դարձրեցին այդ պնդումները: Ամրապնդվեց այն իրողությունը, որ Հայաստանում իրականում կուսակցական, քաղաքական համակարգ գոյություն չունի, որ կա նոմենկլատուրա ու տարբեր ժամանակներում, ելնելով տվյալ իրավիճակի թելադրանքից, որեւէ անձ, քաղաքական անհատ կարող է տարբեր թիմերում հայտնվել: Արթիկում ընտրությունները կրկեսային ներկայացում են խոստանում: Նախկին ԲՀԿ-ականը հանդես է գալու ՀՀԿ-ի դրոշի ներքո, ստանալու ՀՀԿ-ի աջակցությունը, իսկ ներկայիս ՀՀԿ-ականը ապաստան է փնտրելու այլ ճամբարներում: Արթիկ քաղաքում առաջադրման հայտ են ներկայացրել պատգամավոր Մուշեղ Պետոյանը, նա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ԲՀԿ-ն լքեց Ծառուկյանի օրինակով ու մինչեւ հիմա փաստաղթերով կուսակցական չի դարձելՆրան պաշտպանելու որոշում է կայացրել ՀՀԿ-ն: Պետոյանի հետ կպայքարի Մխիթար Վարագյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարագյանը Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանի եղբայրն է: Խորհրդարանական անցած ընտրություններին զգալի ձայներով պարտվել է Մուշեղ Պետոյանին: Մամուլում տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ից մերժված Վարագյանը քաղաքական նոր ապաստանի որոնման փնտրտուքների մեջ է: Ակտիվ բանակցություններ են գնում ԲՀԿ-ի հետ: ԲՀԿ-ից ոչ հերքել, ոչ հաստատել են տեղեկությունը: Դժվար չէ կռահել, թե ինչու է ՀՀԿ-ն <<քցել>> սեփական կուսակցին ու բռնել անկուսակցական Պետոյանին: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն չի առաջնորդվում գաղափարներով ու սկզբունքներով, այլ միակ չափանիշը <<ձեռնատու>> լինելու սկզբունքն է: Վարագյանը վերջին տարիներին լքել էր հայրենիքը եւ կան տեղեկություններ, որ նա ֆնանսական ծանր կացությա մեջ է: Կուսակցությանն այդպիսի կուսակցականներ պետք չեն, եթե չպիտի կարողանան ընտրություններին հանուն կուսակցության օգտագործել անձնական ռեսուրսները: Փոխարենը ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ական Պետոյանի ահռելի ոնեցվածքի մասին բոլորը գիտեն: Նա Անապայում բիզնես ունի, պատգամավոր դառնալիս 2012-ին հայտարարագրել է անշարժ գույք՝ իր հողամասով, երկու ավտոմեքենա՝ «Toyota Land Cruiser» և «BMW X5» մակնիշների, երկու ընկերության բաժնեմաս, 60 հազար դոլար և 40 մլն դրամ դրամական միջոց, 2015-ին հայտարարագրել է 28 մլն դրամի եկամուտ եւ ամենեւին էլ չի ընդդիմանում ՀՀԿ-ի շարքերն անցնել: Նա մի քանի լրատվվամիջոցի հետ զրույցում ասել , որ ՀՀԿ-ից կուսակցական դառնալու առաջարկ ունի, բայց դեռ չի ուզում, անկուսակցական կարգավիճակը իրեն գոհացնում է: Պետոյանը ունի ՀՀԿ-ականին հարիր բոլոր հատկանիշները, օրինակ լինելով մեծ կարողության տեր անձնավորություն նրա ընտանիքը վերջերս պահանջել է պետբյուջեից փոխհատուցել իրենց կրած մի քանի հարյուր հազար դրամի վնասները:Նա այն նույն անձանցից է, ովքեր կրում են նոմենկլատուրային բնորոշ հատկանիշները: Անի Սահակյան

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am