Կխաբեք եվրոպացիներին, բայց ոչ մեզ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրված արտահերթ նիստում չեղյալ է համարել 2016 թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը: Ընտրական օրենսգրքում ամրագրված վերահսկողական մեխանիզմներն առաջիկա ԱԺ ընտրություններում չեն կիրառվելու, քանի որ ըստ Կառավարության գրավոր պատասխանի՝ նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները։ «Խնդիրն այն է, որ նշված օրենքը նոր նմուշի նույնականացման քարտերի տրամադրում է ենթադրում, ինչը նշանակում է 10 մատների մատնահետքերի առանձին հավաքագրում, ուստի նշված ժամանակահատվածում ՀՀ այն քաղաքացիները, ովքեր չունեին նույնականցման քարտ, պիտի հայտ ներկայացնեին և ստանային քարտեր: Նման քաղաքացիների քանակը շատ է, մյուս կողմից էլ անհրաժեշտ են տեխնիկական և ֆինանսական միջոցներ այդ աշխատանքներն իրականացնելու համար», - պարզաբանել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Տեխնիկական միջոցների տեղադրումը նախատեսվում էր սկսել սեպտեմբերի 1-ից, սակայն վերջին օրերին հայտնի դարձավ, որ 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում ձեռք բերված և Ընտրական օրենսգրքում ընդգրկված այդ վերահսկողական մեխանիզմները չեն գործելու։ Մուկուչյանը մեջբերեց Դավիթ Հարությունյանից ստացված պատասխանը, ըստ որի՝ Կառավարությունը մի շարք անհրաժեշտ գործողություններ է նախաձեռնել ընտրական գործընթացի ապահովման համար՝ օրենքում սահմանված պայմանները ապահովելու համար, սակայն բոլոր միջոցառումների իրականացումն անխուսափելիորեն պահանջում է ոչ պակաս, քան մի քանի ամիսների աշխատանք, ինչը տվյալ դեպքում բացառում է օրենքով սահմանված ժամկետում նշված գործընթացների մեկնարկը սեպտեմբերի 1-ին: Այն, որ իշխանությունները սովորության համաձայն <<քցելու>> էին ընդդիմադիր գործընկերներին, ոզնուն անգամ հայտնի էր, այդ մասին անկասկած գիտեին նաեւ իրենք՝ քցվածները: Պատահական չէ, որ 4+4+4 քննարկումներին մասնակից քաղհասարակության ներկայացուցիչները չստորագրեցին այդ համաձայնագրի տակ, քանզի իսկզբանե առաջ քաշված պահանջը՝ ընտրողների ցուցակների պաշտոնական հրապարակման վերաբերյալ, մերժվել էր իշխանությունների կողմից, իսկ այդ պարագայում այլեւ արժանահավատ չէր ընտրությունների վերահսկման այլ մեխանիզմների ներդրման իշխանությունների պատրաստակամությունը: Բայց վերջին տարիներին իշխանություններին անվերապահորեն հավատացող ընդդիմադիրները չըմբոստացան ռեժիմի դեմ, սկզբունքորեն չպայքարեցին այդ կարեւոր հարցի համար եւ չբեւեռեցին միջազգային կառույցների ուշադրությունը խնդրի վրա, որը կարող էր անկանխատեսելի հետեւանք ունենալ, ասենք՝ դրսի պարտադրանքի արդյունքում իշխանությունները գնային նման փոփոխությունների: Եղավ այն, ինչի մասին կերազի ցանկացած իշխանություն, Վենետիկի հանձնաժողովի վերջնական զեկույցում ողջունվեց իշխանությունների ընդդիմության հետ համատեղ քննարկումներ ունենալու եւ հնարավորինս անկողմնակալ օրենսգիրք մշակելու կամքը: Պետք չի կասկածել, որ հիմա էլ նույն ընդդիմադիրները ավելի ամրապնդված վստահությամբ կհայտարարեն, թե հավատում են իշխանություններին ու հիմա վերահկողության մեխանիզմների տապալմանն այլընտրանք ներկայացված ցուցակների հրապարակման խոստումներին:Կպնդի, որ հենց այդ պահանջն էլ իսկզբանե ունեցել են ընդդիմադիրները:Իրականում խնդիրն այն է, որ հասարակությունն այլեւս չի հավատում ոչ ընդդիմադիրներին եւ ոչ էլ իշխանությանը, առավել եւս նրանց կայացրած համաձայնության վերաբերյալ: Հայաստանի խորհրդարանում հայտնված ուժերը ոչ թե վստահության քվե են ստացել հասարակության կողմից, այլ «անցողիկ քվոտա» իշխանությունների կողմից, այնպես որ բոլոր տեսակի համաձայնությունները կայանում են այդ քվոտային վերստին արժանանալու համար:Ուստի, իշխանություն-ընդդիմություն համաձայնությամբ կարելի է խաբել եվրոպացիներին, բայց ոչ մեզ: Անի Սահակյան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am