Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցելու է Պոտսդամում (Գերմանիա) ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ծրագրում է մասնակցել նաև ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին՝ Բրատիսլավայում:
Հաղորդվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը ծրագրում է ելույթներ ունենալ երկու հանդիպումներում էլ: Բացի այդ, նա երկկողմ հանդիպումներ կունենա պատվիրակությունների ղեկավարների հետ:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը