Անկարայի քրդական սարսափը. իրավիճակն էլ ավելի է խճճվում

Սիրիայում և Իրաքում քրդական ինքնավարությունների ստեղծումից հետո նույնը կանեն նաև Թուրքիայի քրդերը Թուրքական զինուժը նոր հարվածներ է հասցնում թուրք-սիրիական սահմանից 1 կմ հեռավորության վրա գտնվող Ջարաբլուս բնակավայրում տեղակայված դիրքերի ուղղությամբ։ «Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրները, հաղորդում է, որ թուրքական զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները նախօրեին ոչնչացրել են Ջարաբլուսի հարավում գտնվող հրամանատարական կետեր և զինապահեստներ։ Թուրքական տասնյակ տանկեր ու ռազմական կործանիչներ անցած չորեքշաբթի ներխուժեցին Սիրիայի տարածք՝ պաշտոնական Անկարայի հավաստմամբ՝ Թուրքիայի սահմանամերձ շրջանները իսլամիստ ահաբեկիչներից մաքրելու նպատակով: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ու անվտանգության ուժերի սկսած ռազմական գործողություններն ուղղված են «Իսլամական պետության» և Քրդական դեմոկրատական միության ահաբեկիչների դեմ, որոնք շարունակ սպառնում են Թուրքիայի անվտանգությանը։ Մինչդեռ, Սիրիայի քրդերն ասում են՝ Անկարան ընդամենը օգտագործում է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակը՝ իրենց դիրքերը թուլացնելու համար: Նախագահ Ասադի վարչակազմը խիստ է արձագանքել Սիրիայում թուրքական զինուժի գործողություններին՝ հայտարարելով, որ Թուրքիան «ակնհայտորեն» խախտել է իր երկրի տարածքային ամբողջականությունը: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Անկարան Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու ծրագիրը դեռ երկու տարի առաջ էր նախապատրաստել։ Թուրքական «Հյուրիյեթը», վկայակոչելով թուրքական բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է, թե Սիրիա մտնելու ծրագրի իրականացմանը, մասնավորապես, խանգարել էր 2015-ի նոյեմբերին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման միջադեպը։ Սիրիայի տարածքում սկսված «Եփրատի վահան» անվանումը կրող այդ գործողության գլխավոր նպատակն, ըստ էության, Եփրատի արևելյան ափ քրդերի անցման կասեցումն է։ Թուրքական իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ երբեք թույլ չեն տա քրդերին պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում։ «Մենք պաշտպանում ենք նաև Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Այնտեղ գործող ահաբեկչական խմբավորումների նպատակը անջատողական գործունեության ծավալումն է ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում: Մասնավորապես, քրդերի նպատակն այս տարածքներում այսպես կոչված պետության ստեղծումն է։ Նրանք այդպիսի երազանք ունեն, որին երբեք չեն հասնելու», ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Անկարան զգուշանում է, որ Սիրիայում և Իրաքում քրդական ինքնավարությունների ստեղծումից հետո նույնը կանեն նաև Թուրքիայի քրդերը, որոնք տասնամյակներ շարունակ պայքարում են երկրի արևելյան և հարավ-արևելյան հատվածներում ինքնավարություն ձևավորելու համար։ Ուշագրավն այն է, որ ԱՄՆ-ը ոչ միանշանակ է արձագանքում սիրիական Ջարաբլուսում Թուրքիայի ձեռնարկած քայլերին։ Միացյալ նահանգները պաշտպանում է Սիրիայում ԻՊ-ի զինյալների դեմ պայքար մղող քրդական ստորաբաժանումներին, որոնց դիրքերին հարվածում է նույն ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան։ «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ժնևում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողմ են Սիրիայի տարածքային ամբողջականությանը և չեն աջակցում քրդերի անկախացման որևէ նախաձեռնության։ «Մենք չափավոր կերպով համագործակցում ենք որոշ քրդական տարրերի հետ։ Հասկանում ենք, որ մեր դաշնակից Թուրքիան շատ զգայուն է այս հարցում», - ասել է Քերրին։ Սա հասկանալի հայտարարություն է, Վաշինգտոնն իր երկու դաշնակիցներից նախապատվություն է տալիս Թուրքիային՝ հուսալով փրկել թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Սակայն Թուրքիայի սիրիական գործողություններով իրավիճակը Մերձավոր Արևելքում գնալով ավելի է խճճվի։ «Եփրատի վահան» գործողությունը կշարունակվի մինչև քրդերի կողմից սպառնալիքի վերացմանը Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ «Եփրատի վահան» գործողությունը, որը Թուրքիայի զինված ուժերը անցկացնում են Սիրիայի հյուսիսում, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացել սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի կողմից Անկարային սպառնալիքը: «ԴԱԻՇ-ի դեմ մենք կշարունակենք պայքարել Ջարաբլուսում և Բաշիկում, և եթե հարկավոր լինի, նաև այլ վայրերում: Նույնպիսի վճռականությամբ ենք մենք տրամադրված Սիրիայի քրդական «Դեմոկրատական միության» կուսակցության նկատմամբ: Սիրիայի հյուսիսում մեր գործողությունը կշարունակվի մինչև այն ժամանակ, քանի դեռ մենք արմատախիլ չենք արել այդ անջատողական ահաբեկչական կազմակերպությունը», նշել է Էրդողանը միտինգի ժամանակ: «Ոչ մի ահաբեկչական խմբավորում չի կարող գերի վերցնել Թուրքիայի Հանրապետությունը։ Մենք լայնածավալ պատերազմ ենք սկսել բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ։ Ինչպես ասում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը՝ անկախություն, կամ մահ», նշել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ դատապարտելով Ջիզրե բնակավայրում տեղի ունեցած հերթական արյունալի հարձակումը։ Երկու շաբաթում` 6-7 պայթյուն Օրերս, Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում պայթեցվել է տեղի ոստիկանական բաժանմունքը։ Պայթյունն իրականացվել է բաժանմունքից 50 մետր հեռավորության վրա գտնվող պայթուցիկով լի բեռնատարի միջոցով։ Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով 11 հոգի զոհվել է, 78-ը՝ վիրավորվել, որոնց թվում 3-ը՝ քաղաքացիական անձինք։ Թուրքիայի իշխանությունները կատարվածի համար անմիջապես Քուրդիստանի բանվորական կուսակցությանն են մեղադրել, թեև դեռևս ոչ մի կառույց չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։ Ջիզրեում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինս ուշադրություն է հրավիրել հետևյալ հանգամանքի վրա՝ ահաբեկչությունը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ թուրքական զորքերը Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ են իրականացնում։ Էրդողանն ընդգծել է՝ «Ոչ ոք թող չկասկածի, որ թուրք ժողովուրդը միասնաբար հաղթահարելու է բոլոր դժվարություններն ավելի մեծ վճռականությամբ»։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ, դիմելով ահաբեկչության հեղինակներին, իր թվիթերյան էջում գրել է՝ «Ձեզ չի հաջողվելու Թուրքիային ծնկի բերել»։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի տարբեր շրջաններում՝ Մարդինում, Վանում, Էլազըղում, Դիարբեքիրում, Գազիանթեփում տեղի ունեցած պայթյունների հետևանքով շուրջ 100 ոստիկան և քաղաքացի է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Թուրքական իշխանություններն այս բոլոր ահաբեկչական գործողությունների համար մեղադրում են Քուրդիստանի բանվորական կուսակցությանը։ Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Ջարաբլուս քաղաքի մերձակայքում թուրքական զինուժի կողմից օրերս սկսված ռազմական գործողությունները սաստկացրել են թուրք-քրդական բախումները։ «Եփրատի վահան» անվանումը ստացած թուրքական գործողության գլխավոր նպատակը, ըստ էության, կանխելն է քրդերի անցումը Եփրատի արևելյան ափ։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են՝ երբեք թույլ չեն տա քրդերին՝ պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am