Ռուս-ամերիկյան վեճ` Հայաստանի տարածքում

Երևանի օդանավակայանում՝ 50 հազար դոլար գումարի լվացման և տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեղադրանքով ԱՄՆ հայցի հիման վրա ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Օլեգ Միրոնովը: ԱՄՆ իշխանությունը Միրոնովի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ կասկածելով զենքի վաճառքում: Միրոնովն աշխատել է որպես տեսատեխնոլոգիաների բաժնի ղեկավար՝ ռուս-բելառուսական մի ընկերությունում: Հայաստան էր եկել տիկնոջ հետ՝ հանգստանալու: Սերգեյ Միրոնովի տիկինը՝ Յուլիա Միրոնովան, կարծում է, որ ամերիկացի իրավապահները ցանկանում են ինչ-որ տեղեկություն ստանալ իր ամուսնուց: «Ազատության» հետ զրույցում Միրոնովան պատմել է, որ ամուսնու հետ Հայաստան էին եկել՝ հանգստանալու և Սերգեյը ձերբակալվել է օդանավակայանում՝ անձնագրային ստուգում անցնելիս: Տիկնոջ խոսքով, ԱԱԾ ներկայացուցիչները հայտարարել են, որ Սերգեյ Միրոնովը հետախուզվում է ԱՄՆ իրավապահների կողմից, նրան կասկածում են փողերի լվացման և զենքի ապօրինի առևտրով զբաղվելու մեջ: Ռուսաստանցուն տեղափոխել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, այսօր Հայաստանի դատարանը պետք է որոշի Սերգեյ Միրոնովին Միացյալ Նահանգներին արտահանձնելու հարցը: «Մինչև հիմա շոկի մեջ եմ, չեմ կարողանում ուշքի գալ: Ինձ համար իրավիճակը շատ ծանր է և աբսուրդային է: Չեմ հասկանում, թե ինչու այսպես ստացվեց: Որքան հասկանում եմ ամուսնուս ձերբակալել են, որովհետև նրան որոնում է «Ինտերպոլը»: Սակայն Ռուսաստանում նրան ոչ ոք չէր որոնում, նամակներ չէին գալիս: Մենք ապրում ենք մեր գրանցման հասցեում, մեզ ոչ ոք չէր փնտրում: Իմ ամուսինը գարնանը մեկնել էր Հնդկաստան, ու ոչ ոք նրան չէր ձերբակալել: Ոչ մի խնդիր չկար», - պատմել է Յուլիա Միրոնովան: «Ինձ ասացին, որ իմ ամուսնուն ներկայացվել են ահավոր և ծանր մեղադրանքներ՝ կապված զենքի, փողերի լվացման հետ: Իմ ամուսինը Ռուսաստանում զբաղվում է տեսանյութերի վերլուծությամբ, և այդ ծրագիրը ապահովում էր Մոսկվայում գտնվող խոշորագույն օբյեկտների՝ մետրոպոլիտենի, երկաթուղու անվտանգությունը: Այսինքն՝ այնպիսի օբյեկտների անվտանգությունը, ուր մարդկանց մեծ կուտակում կա: Այդ ծրագրի նպատակը անվտանգության ապահովումն է, և ես ենթադրում եմ, որ, միգուցե, ԱՄՆ-ում ցանկանում են իմ ամուսնուց ինչ-որ տեղեկություն ստանալ, և նրանց լուրջ հիմք է հարկավոր, որպեսզի իմ ամուսնուն տեղափոխեն Միացյալ Նահանգներ: Կարծում եմ, այստեղ նաև քաղաքական համատեքստ կա: Այլ բացատրություն չունեմ: Ամուսինս ընդամենը մեկ անգամ է եղել ԱՄՆ-ում՝ մեկ շաբաթով, Սան Ֆրանցիսկոյում ուսման է եղել», - պատմեց Միրոնովան: Օլեգ Միրոնովի ձերբակալությունը մեծ աղմուկ է բարձրացրել ռուսաստանյան մամուլում: Այն արդեն քաղաքական երանգավորում է ստացել: ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ Ելենա Սուտորմինը հայտարարել է, որ ՌԴ քաղաքացի Միրոնովի՝ Հայաստանում ձերբակալելը ԱՄՆ հայտի հիման վրա, միջազգային բոլոր նորմերի խախտում է, քանի որ, եթե Միրոնովի վերաբերյալ որևէ հավակնություն կար, ապա այդ մասին պետք էր հայտնել Ռուսաստանին։ Սուտորմինը կարծիք է հայտնել, որ որոշ երկրների ղեկավարությունը «փորձում է նստել երկու աթոռների վրա»՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար։ «Սա մենք նշում ենք ափսոսանքով։ Ընդ որում` Ռուսաստանը ներկայումս ակտիվորեն օգնում է ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում. սա ևս երկար տարիների հակամարտություն է։ Կուզեի ապագայում նման միջադեպեր չլինեն»։ Իսկ ռուս սենատոր, դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ֆրանց Կլինցեվիչի կարծիքով՝ Միրոնովին Հայաստանից ԱՄՆ-ի պահանջով արտահանձնումը Երևանին և Մոսկվային «կռվեցնելու» փորձ է։ ԱՄՆ պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Միրոնովի ձերբակալության հարցը, հորդորելով դիմել տեղական իշխանություններին։ Ռուս պատգամավոր Դմիտրի Գորովցովն էլ ասել է, որ ռուսական կողմը պետք է համապատասխան քայլերի դիմի, այդ թվում նաև դիվանագիտական խողովակները պետք է գործի դրվեն․«Այստեղ, անխոս, պետք է օգտագործվեն միջպետական ազդեցությունները։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է ԱՄՆ-ի ոչ բարյացակամ վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ»։ Ռուսական կողմը հակադարձումներում ամեն կասի` բացի ընդունելուց, որ գուցե Օլեգ Միրոնովի ձերբակալությունը օրենքից բխող քայլ է եղել: Նրանք արդեն իսկ պատրաստ են Հայաստանի ղեկավարությանը` «երկու աթոռների վրա» նստելու փորձի մեջ մեղադրել: Կամ ավելին` ռուսներն արդեն Ղարաբաղի մասին են հիշեցնում, թե որքան է Ռուսաստանն «աջակցում» Հայաստանին: Հետաքրքիր է, թե ինչո՞ւմ են աջակցում: Ամեն ինչից զատ ռուսական կողմերի մեկնաբանություններն անթույլատրելի են, քանի դեռ ջրի երես չի դուրս եկել իրականությունը, իսկ Միացյալ Նահանգները այլ երկրի տարածքում նման հայցի չէին ներկայացնի առանց ծանրակշռի հիմքերի: Իսկ եթե պարզվի, որ Օլեգ Միրոնովն իսկապես հանցագործություններ է արել և Ռուսաստանին էլ որոշակի վնաս է հասցրել, այդ ժամանակ, հետաքրքիր է, ռուսներն այդ դեպքում ի՞նչ են ասելու: Թե՞ փաստը, որ ԱՄՆ-ի պահանջով և Հայաստանի տարածքում է ՌԴ քաղաքացին ձերբակալվել` դա բավարար հիմք է ավել-պակաս հայտարարություններ անելու, հարցը քաղաքականացնելու ու Հայաստանին մեղադրանքներ հասցնելու... Թամար Բագրատունի

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am